Articles

«ԼԱՀՈՐԻ ԵՐԳԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանում շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2017-ը: Հրավիրում ենք Ձեզ կինոյի միջոցով ընկղմվելու համաշխարհային երաժշտության ու կատարողական արվեստի յուրահատուկ աշխարհը:

ԼԱՀՈՐԻ ԵՐԳԸ
Ռեժ.` Էնդի Շոքեն
2015, 82 րոպե

Մարտի 30-ին, ժամը 19:00-ին
ՀԲԸՄ Հայաստան
2/2 Մելիք-Ադամյան փող.
Լեզուն՝ անգլերեն:
Մուտքն ազատ է:

2004թ. երաժիշտ Իզզաթ Մաջիդը հիմնեց «Sachal» ստուդիան՝ այսպիսով տեղ հատկացնելով մի ազգի ավանդական երաժշտության համար, որը հրաժարվել էր իր ազգային երաժշտության ակունքներից: 1970-ական թթ. վերջին Շարիաթի օրենքով ոչնչացվեցին պակիստանյան նվագախմբերը, սակայն «Sachal»-ի երաժիշտները շարունակեցին վերակենդանացնել իրենց նախնիների ավանդույթները: Մի քանի դասական և ժողովրդական ալբոմների թողարկումից հետո, որոնք գլխավորապես աննկատ մնացին, խումբը ձայնագրեց մի ձայնասկավառակ՝ համադրելով հարավասիական իմպրովիզացիան և ջազը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: