Articles

«ՌՈՄԵՈՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒՄ Է» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանում շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2017-ը: 
ՌՈՄԵՈՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒՄ Է
Ռեժ.` Ջեյսոն Զելդես

Թաղամասերի միջև ընթացող արյունահեղ պատերազմը պատել է Կալիֆորնիայի Ռիչմոնդ քաղաքը: Դոնթե Քլարքը հատում է հարազատ քաղաքի բռնության սահմանը՝ պոեմ գրելով իր փորձի մասին: Դոնթեն և նրան համակարծիք երիտասարդները բեմադրում են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ի քաղաքային տարբերակը՝ հույս ունենալով ոգեշնչել շրջապատին և բռնության մասին իրական երկխոսություն սկսել: Արդյո՞ք Ռիչմոնդը կվտանգի Դոնթեի իդեալիստական ձգտումները, թ՞ե վերջինիս կհաջողվի վերջ դնել քաղաքի բռնության շրջապտույտին:

Ցուցադրության սկիզբը ժամը 19:00-ին:
Լեզուն՝ անգլերեն:
Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: