Articles

ՍԿՍՎՈՒՄ Է ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳԻՐԸ

Արդեն 10-րդ անգամ ՀԲԸՄ «Բացահատիր Հայաստանը» ծրագիրը բացում է իր դռները 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների առջև` վերամիավորվելու իրենց պատմական հայրենիքի հետ: Այս տարի ծրագիրը տեղի կունենա օգոստոսի 5-ից 22-ը: Ծրագրի շրջանակներում մասնակիներն այցելում են երկրի պատմամշակութային վայրերն ու վայելում գեղատեսիլ բնությունը, ինչպես նաև մասնակցում են կամավորական աշխատանքների ու նպաստում տեղական զարգացմանը: Այս երեք շաբաթյա ծրագրի վերջում երիտասարդները տուն են վերադառնում ընդմիշտ փոխակերպված, իրենց ժառանգության նկատմամբ հարգանքով լցված և անմոռանալի հիշողություններով: Նրանցից շատերը կրկին այցելում են հայրենիք, իսկ ոմանք էլ մշտական բնակության են հաստատում Հայաստանում կամ Արցախում:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: