Articles

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Գերձայնային բժշկական սարք ԼՂՀ Հանրապետական բժշկական կենտրոնին

ՀԲԸ Միությունը մշտապես աջակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը տարատեսակ ծրագրերի օգնությամբ: Կրթությունից մինչև մշակույթ, շինարարությունից մինչև սոցիալական ծրագրեր` ՀԲԸՄ-ն ամուր կանգնած է Արցախի թիկունքին: ԼՂՀ-ում սոցիալական կյանքի ակտվիացմանը զուգընթաց կարևորվում է նաև ազգաբնակչության առողջապահական վիճակի բարելավումը: Ներկայումս ԼՂՀ կարևորագույն առողջապահական հաստատություններից է ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնը, որը սպասարկում է մայրաքաղաքի և մարզերի մեծահասակ ազգաբնակչությանը և որտեղ ներկայումս աշխատում է հանրապետության լավագույն բուժ անձնակազմը: 2013թ. հուլիսին ՀԲԸՄ երկարամյա բարեար և Միության Հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի նվիրատվությամբ վերոհիշյալ կենտրոնին նվիրաբերվեց TOSHIBA մակնիշի APLIO XV մոդելի գերձայնային սարք: Այս բազմաֆունկցիոնալ սարքը հնարավորություն է տալիս իրականացնելու գունավոր դոպլեր, սրտանոթային, վահանաձև գեղձի, որովայնային, պրոկտոլոգիական, գինեկոլոգիական և նեոնատալ հետազոտություններ: Սարքով օրական հետազոտվում է մոտ 20 հիվանդ: Նազար Նազարյանի կողմից այս նվիրաբերությունը Հայաստանում և ԼՂՀ-ում գերձայնային հետազոտությունների ոլորտի զարգազմանն ու արդիականության ուղղված ծրագրի մասն է կազմում, որի շրջանակնելում, 2000թ. ի վեր, ավելի քան 20 գերձայանային սարքեր են նվիրաբերվել տարբեր բուժհաստատությունների, իսկ 2010թ. Երևանում բացվել է «Լևոն և Կլաուդիա Նազարյան» ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոնը, որը մայրաքաղաքի ներկայիս ամենաժամանակակից եզակի կենտրոններից մեկն է:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: