Articles

«ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Դեթրոյտի «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 19-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցավ Դեթրոյտի «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի ցուցանմուշները ներկայացնող «Հայկական գանձերի ժառանգություն. վկայություն մի ժողովրդի» (A Legacy of Armenian Treasures: Testimony to a People) պատկերագրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցեցին «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ և գրքի գլխավոր խմբագիր Երվանդ Ազատյանը, թանգարանի համակարգող Լյուսի Արտաշը, պատկերագրքի հրատարակիչ Ալիս Նիկողոսյանը և այլք: Կոթողային այս հրատարակության մասին խոսեցին պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երվանդ Ազատյանը, իսկ թանգարանի մասին պատմող պատկերագիրք-ալբոմը ներկայացրեց արվեստաբան Լևոն Չուքասզյանը: Դեթրոյտի «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանը հիմնվել է 1992-ին, որտեղ ցուցադրվում են հայկական արվեստի հարուստ և եզակի շուրջ 1500 ցուցանմուշներ: Հայաստանի Ազգային հերոս, ազգային մեծանուն բարերար և ՀԲԸՄ-ի ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանի և նրա տիկնոջ անունը կրող թանգարանը համարվում է հայ արվեստի ամենախոշոր կենտրոնը Հայաստանից դուրս:

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: