Articles

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆԵՑ ԻՐ 5-ԱՄՅԱԿԸ

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերջերս տոնեց իր կազմավորման 5-ամյակը: Այս առթիվ տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` մասնակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀ կառավարության անդամների, նախարարության աշխատակիցների, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչների և անհատների, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նախարարության կայացման, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման գործում: «Մեր պարտքն է ծառայել Հայրենիքին, պետությանը և ժողովրդին: Մեր նախարարության վրա ազգապահպանման կարևորագույն խնդիր է դրված: Անցած 5 տարիների ընթացքում արեցինք ամեն ինչ, որպեսզի սփյուռքի նախարարությունը կայանա: Առանց ՀՀ նախագահի կամքի և ուշադրության, կառավարության և ամենակարևորը սփյուռքի աջակցության, նախարարությունը չէր կայանա: Շնորհակալություն սփյուռքին», - ասաց Հրանուշ Հակոբյանը: ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակի կապակցությամբ, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն աջակցելու համար ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատասխանատու Վազգեն Յակուբյանը խրախուսվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհակալագրով, որը պարոն Յակուբյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած ճաշկերույթի ընթացքում: Հոկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում պարգևատրվեցին նախարարության նախկին և ներկա աշխատակիցներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: Նախարարության կազմավորման 5-ամյակի կապակցությամբ, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման բնագավառում ներդրած ավանդի, նախարարության հետ համագործակցության և իրականացված ծրագրերին ցուցաբերած աջակցության համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատվոգրով պարգևատրեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանին:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: