Articles

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 21-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն այցելեց Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանի, փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի և Գյուլբենկյան հիմնարկության Սիրիայում նախկին ներկայացուցիչ Արուշ Եսայանի հետ քննարկվեցին սիրիահայության օգնության խնդիրները: Մասնավորապես անդրադարձ կատարվեց Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման մեկնարկած ծրագրին, որը համատեղ իրականացնում են ՀՀ կառավարությունը, ՀԲԸ Միությունը և Գյուլբենկյան հիմնարկությունը: Այցելության ընթացքում Ռազմիկ Փանոսյանը ծանոթացավ նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի, ինչպես նաև ներկայացուցչության գրասենյակում տեղակայված սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի աշխատանքներին: