Articles

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 2-ին հրապարակվեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կրթության նախարարության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հայտարարությունը Հայաստանի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման մասին: «Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության ծրագրերի շրջանակներում, ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀԲԸ Միությունը և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը համատեղ հայտարարում են Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների 2013-14 ոսումնական տարվա վարձավճարների փոխհատուցման ծրագրի մեկնարկը: Համաձայն այդ ծրագրի` ՀԲԸՄ-ն, Գյուլբենկյան հիմնարկությունը և ՀՀ կառավարությունը կփոխհատուցեն 2013-14 տարեշրջանի ուսման վարձավճարները: Ծրագրի իրականացման նպատակով կազմվել է միացյալ հանձնախումբ` ՀՀ սփյուռքի նախարարության, ՀԲԸՄ-ի, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության ու «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնախումբն արդեն սկսել է սիրիահայ ուսանողների դիմումագրերի ոսումնասիրման աշխատանքները: Հանձնախումը կգործի ՀԲԸ Միության Հայաստանի ներկայացուցչությունում»: Իսկ հոկտեմբերի 7-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայ ուսանողների 2013-14 ուսումնական տարվա կրթավճարների փոխհատուցման հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով սիրիահայ ուսանողներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ արեց լավ սովորել և գիտելիքները ծառայեցնել Հայաստանում, հանուն հայրենիքի: Շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և սփյուռքի նախարարությանը սիրիահայության հանդեպ պետական մշտական հոգածության համար` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը նշեց, որ ուսանողների վարձավճարների փոխհատուցումը մեր պարտականությունն է: Շուրջ 400 ուսանողներ օգտվելու են համատեղ այս ծրագրից: Շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը` հանձին ՀՀ սփյուռքի նախարարության, ինչպես նաև բարեգործական կազմակերպություններին` ուսանողներ Ալեքսան Քալաջը, Հովիկ Քեշիշյանը, Հակոբ Հրեշտակյանը և ուրիշներ խոստացան իրենց աշխատանքով և նվիրումով բարձր պահել պետության հեղինակությունը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: