Articles

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական զանազան հարցերի: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը կարևորեցին աշխարհասփյուռ հայության և ազգային կառույցների ու հաստատությունների շարունակական աջակցությունը սիրիահայությանը Սիրիայում տիրող դժվարին այս շրջանում: Ուրախությամբ ընդունելով առաջիկա սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռում գումարվելիք Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասին տեղեկությունը` ՀԲԸՄ նախագահն իր մաղթանքները բերեց ժողովի աշխատանքներին` ընդգծելով եպիսկոպոսաց ժողովի կարևոր առաքելությունը համայն հայության կյանքում: Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությանը, կրթական, սոցիալական և եկեղեցաշինական ծրագրերին: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ինչպես անձնապես տիար Պերճ Սեդրակյանին` որպես Մայր Աթոռի բարերարի, այնպես և ՀԲԸՄ բոլոր անդամներին` Ս. Էջմիածնի հանդեպ իրենց ուշադրության և նվիրումի համար: Իր հերթին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հավատարմությունը հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և վստահեցրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շարունակելու է ըստ ամենայնի զորակցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությանը և Մայր Աթոռի ազգանպաստ ծրագրերին: Հայաստան այցելության օրերին ՀԲԸՄ Նախագահը հանդիպեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ներկա եղավ Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրի աստիճան շնորհող ծրագիր ընդունված ուսանողների նորամուտի հանդիսավոր արարողությանը, այցելեց ներկայումս կառուցվող ՀԲԸ Միության նոր շենքի շինհրապարակ, հյուրընկալվեց ՍիվիլՆեթ օնլայն հեռուստաընկերության տաղավարում:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: