Articles

ՀԱՅՏՆԻ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂ ՍԿԱՈՒՏ ԹՈՒՖԱՆՔՋՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հունիսի 6-ին, ՀԲԸՄ Երևանի գրասենյակ այցելեց հայտնի ամերիկահայ ֆոտոլրագրող, Twitter-ի պատմության մեջ ամենահայտնի լուսանկարի հեղինակ Սկաուտ Թուֆանկջյանը: Սկաուտը, չնայած զբաղվածությանը, ժամանակ գտավ այցելելու ՀԲԸՄ գրասենյակ և իր գիտելիքներով ու մասնագիտական որոշ գաղտիքներով կիսվելու Միության Երևանի անձնակազմի հետ: Ողջ աշխարհը շրջած Սկաուտը լուսանկարել է մեր ժամանակների կարևորագույն ու ամենահետաքրքիր իրերն ու իրադարձությունները` ԱՄՆ-ից մինչև Հայաստան, Հայիթիից մինչև Եգիպտոս, Գազայից մինչև Անատոլիա: 2012թ. օգոստոսին որպես ֆոտոլրագրող Սկաուտը հրավիրվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական թիմ` լուսաբանելու ողջ նախընտրական արշավը: ԱՄՆ նախագահի երկու տարվա ողջ լուսանկարչական արխիվը Սկաուտն ի վերջո հավաքեց մեկ գրքի մեջ, որը կոչվում է «ԱՅՈ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ. Բարաք Օբամայի պատմական նախագահական քարոզարշավը»: Այսօր Սկաուտը ներգրավված է մի ծրագրում, որը կոչվում է Հայկական Սփյուռքի Ծրագիր, որում նա պատմում է հայկական սփյուռքի պատմությունը լուսա-նկարների միջոցով: Սկաուտ Թուֆանկջյանի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք` www.scouttufankjian.com

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: