Articles

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԵՎ ՆԱԽԱԳԱՀ ԴՐ. ԵՐՎԱՆԴ ԶՈՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԲԸՄ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Վերջերս, միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով Կորդոբա մեկնած ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Դր. Երվանդ Զորյանն այցելեց նաև Կորդոբայի ՀԲԸՄ մասնաճյուղ, հանդիպեց տնօրենների, Երիտասարդական լիգայի, Տիկնանց հանձնաժողովի, նախկին ղեկավարների ու անձնակազմի հետ: Զորյանն իր գոհունակությունն ու ուրախությունը հայտնեց ՀԲԸՄ Կորդոբայի մասնաճյուղի ակտիվ գործունեության և այն մեծ հնարավորությունների վերաբերյալ, որ մասնաճյուղը տալիս է Կորդոբայի հայկական համայնքին: Դր. Զորյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ և Բուենոս Այրեսի ՀԲԸՄ մասնաճյուղի ղեկավար Ռուբեն Քեշիշյանի ուղեկցությամբ, այցելեց նաև Սուրբ Գևորգ եկեղեցի և Սահակ Մեսրոպ դպրոց: ՀԲԸՄ մասնաճյուղ կատարած իր այցի ժամանակ Դր. Զորյանը խոսեց ՀՎՀ-ի առաջընթացի մասին, որի ուսանողների թիվն այսօր հասել է 2200-ի: Արգենտինայում ՀՎՀ-ն արդեն իսկ ընդգրկվել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ Մարի Մանուկյան դպրոցում: Եվս 5 ուսանողներ Կորդոբայից մասնակցել են ՀՎՀ-ի օնլայն դասընթացներին: ՀԲԸՄ Կորդոբայի գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Կորդոբայի հայկական համայնքի ղեկավար մարմնի անդամները` գլխավորությամբ համայնքի նախագահ Էդուարդո Գեդիկյանի, Կորդոբայի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Երեմիա Խաչատրյանի, ՀԲԸՄ Կորդոբայի մասնաճյուղի ղեկավար Խավիեր Պետենյանի և մասնաճյուղի նախկին ղեկավար Ռիկարդո Երեզյանի: Ներկա էին նաև Խուան Նուրիխանը, Ադրիանա Թորգոմյանը, Արթին Բիլիկյանը, Խուան Գեդիկյանը և մասնաճյուղի շատ այլ երիտասարդ և ակտիվ անդամներ: Դր. Զորյանը պատասխանեց ՀՎՀ-ի մասին բոլոր հարցերին և իր շահագրգռվածությունը հայտնեց Կորդոբայի հայկական տարրական դպրոցում հայոց լեզվի, իսկ հայկական միջնակարգ դպրոցում հայոց պատմության և հայ մշակույթի ծրագրերի իրականացման վերաբերյալ:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: