Articles

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ

Ապրիլի 23-ին, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի թեմատիկ նիստերի շրջանակներում ելույթով հանդես եկավ ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանը` ներկայացնելով ՀԲԸՄ-ի բազմաթիվ ամառային երիտասարդական ծրագրերը Հայաստանում: Ելույթի նպատակն էր համաժողովի մասնակից ավելի քան 150 երիտասարդներին ծանոթացնել Միության ամառային ծրագրերին և գրավել նրանց դեպի Հայաստան: Այս առթիվ ներկաներին բաժանվեցին ՀԲԸՄ Հայաստանի երիտասարդական ծրագրերի մասին պատմող նյութեր: ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած համահայկական երիտասարդական համաժողովին մասնակցում էին շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից: Համաժողովը մեկնարկեց ապրիլի 22-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաև ելույթ ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի թիվս համահայկական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, ողջույնի խոսք ասաց նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: