Articles

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանյան կառույցներն ամեն տարի ապրիլի 24-ին միասին այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այս տարի նույնպես, ապրիլի 24-ի վաղ առավոտյան, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության աշխատակազմը, Միության հայրենաբնակ անդամները, Երևանի սկաուտական խումբը, երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմը` ղեկավարությամբ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանի, ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանի և ՀԲԸՄ ԱՄՆ Արևմտյան Շրջանակային հանձնաժողովի նախկին ատենապետ Հայկ Մսրլյանի, այցելեցին Ծիծեռնակաբերդ: ՀՀ և ՀԲԸՄ սկաուտական դրոշների ուղեկցությամբ խումբը բարձրացավ հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց անմար կրակի մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության բյուրավոր նահատակների հիշատակը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: