Articles

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ 100-ՀԱՏՈՐՅԱԿԸ` ՆՎԵՐ ՀԱՀ ՀԲԸՄ ՓԱՓԱԶՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ Փափազյան գրադարանը վերջերս հարստացավ ամերիկյան գրականության 100-հատորյակով, որը տպագրվել է ամերիկյան հեղինակավոր “Library of America”-ի կողմից: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բարերար Ժանետ Սարգսյան-Վագներին այս անգնահատելի նվիրա-տվության համար, որը հնարավորություն կընձեռի ՀԱՀ ողջ հանրությանն օգտվել այս հավաքածուից», - ասաց գրադարանի տնօրեն Բելլա Ավագյանը: Իր ստեղծման օրից “Library of America”-ն ճանաչվել է ամերիկյան գրականության լավագույն տպագրական կենտրոններից մեկը թե գիտնականների և թե հանրության կողմից: Ընկերությունն օգնում է պահպանել ազգային մշակութային ժառանգությունը` ամերիկյան լավագույն ստեղծագործությունների իր բարձրորակ և հեղինակավոր տպագրություններով:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: