Articles

ՀՈՒՅՍԻ ՆՇՈՒՅԼ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Նոր նվիրատվությունների շնորհիվ ՀԱՀ-ն ընդլայնում է անվճար դասընթացների քանակը

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) շարունակում է օժանդակել Հայաստանում հաստատված սիրիահայերին` նվիրատվությունների շնորհիվ ավելացնելով անվճար դասընթացների քանակը: «Կրթութունը Հայաստանի ուժն ու ապագան է, և ես անչափ ուրախ եմ օգնել սիրիահայերին աջակցելու ՀԱՀ-ի այս նախաձեռնությանը», - ասում է բարերար Ջուդի Սարյանը: ՀԱՀ-ն ընդլայնել է ծրագիրը սիրիահայ համայնքի կարիքները բավարարելու նպատակով: 170 ուսանող արդեն իսկ օգտվել է այս ծրագրից: Եվս 230-ը, որոնք մինչ այդ հերթագրվել էին և սպասողական վիճակում էին, այժմ արդեն կարող են ստանալ կրթաթոշակներ: Ջուդի Սարյանը Մասաչուսեթսից վերջերս միացավ Սոնյա և Զավեն Ակյաններին և Ռիտա և Ադամ Կաբլանյաններին կրթաթոշակների տրամադրման այս կարևոր գործում: Ավելի վաղ այս ծրագրին իր ներդրումն էր ունեցել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Անանուն բարերարների առատաձեռն նվիրատվությունները նույնպես ապահովեցին այս ծրագրի հաջող ընթացքը: «Այս մեծահոգի նվիրատվությունները ճիշտ ժամանակին էին և հնարավորություն տվեցին ՀԱՀ-ին մշակել դասընթացներ` բավարարելու այն ուսանողների կարիքները, որոնք եկել էին մեզ մոտ օգնության ակնկալիքով: Մենք երախտապարտ ենք համայնքին այս աջակցության համար», - ասաց ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանը: Այս կրթաթոշակային ֆոնդը ստեղծվել է անցյալ տարի և թույլ է տալիս սիրիահայերին, որոնք այժմ բնակվում են Հայաստանում, անվճար վերցնել ՀԱՀ Շարունակական կրթության կենտրոնի ցանկացած երկու դասընթաց: Այս ուսանողների մեծամասնությունը գրանցվել է անգլերեն լեզվի կամ TOEFL IBT և GRE նախապատրաստական դասընթացների, որոնք անհրաժեշտ են ՀԱՀ ընդունվելու համար: «Այս դասընթացներն անվճար առաջարկելով` ՀԱՀ-ն այս ուսանողներին տալիս է որոշակի կայունություն, իրենց կյանքի այս անկայուն ու անորոշ ժամանակներում: Ծրագիրը, որ մշակել ենք, առաջարկում է անվճար դասընթացներ, թե կրթական աստիճան շնորհող և թե Շարունակական կրթության կենտրոնի մեր ծրագրերի համար» - ասաց ՀԱՀ Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Դր. Արփի Բալյանը: ՀԱՀ Հատուկ ծրագրերի բաժնի առաքելությունն է ընդլայնել Հայաստանի ակադեմիական, արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացումը` առաջարկելով հասանելի, բարձրորակ կրթություն, մեծահասակների մասնագիտական վերապատրաստման և շարունակական կրթության հնարավորություններ: Կրթաթոշակների տրամադրման ՀԱՀ Շարունակական կրթության կենտրոնի այս կարևոր ծրագրին աջակցելու համար կարող եք այցելել www.aua.am/giving

1991թ. ՀԱՀ ստեղծման օրից ի վեր ՀԲԸՄ-ն հանդիսանում է համալսարանի խոշորագույն աջակիցներից: Առ այսօր ՀԱՀ-ն մագիսրտոսի աստիճան է շնորհել ավելի քան 2200 շրջանավարտների: 2013թ. աշնանից ՀԱՀ-ն ներմուծում է նաև բակալավրի աստիճան շնորհող ծրագրեր երեք տարբեր մասնագիտությունների գծով:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: