Articles

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական ժողովին և Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջացառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով մայիսի 27-ից հունիսի 4-ը Հայաստանում էր ՀԲԸՄ նախա-գահ Պերճ Սեդրակյանը: Մայիսի 30-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը, ՀԲԸ Միության նախագահը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստին, որը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի թիվս այլ հարցերի նիստում որոշվեց նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2013»-ի դրամահավաքը նպատակաուղղել Վարդենիս-Մարտակերտ 114կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցմանը: Նույն օրը Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը մասնակցեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին, որը վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանձնաժողովի նիստին քննարկվել են նախորդ նիստից հետո մինչ այժմ տարբեր ուղղություններով իրականացված աշխատանքներն ու ընթացիկ կազմակերպչական ու բովանդակային հարցեր, ինչպես նաև հետագա անելիքները: Որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2014թ. մայիսին, Երևանում: ՀԲԸՄ նախագահ և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հոգաբարձուների խորհրդի անդամ Պերճ Սեդրակյանը հունիսի 2-ին, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի և ՀԱՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Քերոլ Ասլանյանի, ինչպես նաև ՀԲԸ Միության այլ ներկայացուցիչների հետ, մասնակցեց նաև ՀԱՀ-ի 2013թ. ավարտական հանդիսությանը, որտեղ հանդես եկավ հատուկ ուղերձով: Պերճ Սեդրակյանը համալսարանի հոգաբարձուների հետ մասնակցեց նաև ավարտական հանդիսության առիթով կազմակերպված մի շարք այլ հարակից միջոցառումների: Այցելության օրերին նախագահ Սեդրակյանը ներկա գտնվեց նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի կազմակերպած համերգին, ինչպես նաև նույն հիմնադրամի հրավերով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի այցելության առիթով կազմակերպված միջոցառումներին:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: