Articles

ՀԱՀ- Ն ԿՓՈԽԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) վերահաստատեց Հայաստանում տնտեսագիտության ուսուցմանն ու զարգացմանն ուղղված իր ծրագրերը փետրվարի 7-ին ՀԱՀ-ում կայացած տնտեսագիտության բնագավառում մագիստրոսի աստիճան շնորհող ծրագրի շնորհանդեսի ժամանակ: Այդ օրը տնտեսագիտության մագիստրոսի ծրագիրը ներկայացվեց ԲՈՒՀ-երի ուսանողներին, ոլորտի մասնագետներին և լայն հասարակությանը: «ՀԱՀ-ն հպարտ է անել իր առավելագույնը բարելավելու տնտեսության, մաթեմատիկական տնտեսագիտության և տնտեսական մոդելավորման ոլորտները Հայաստանում: Այս ծրագիրը մշակվել է հատուկ Հայաստանի կարիքները հաշվի առնելով: Բնական առաջնահերթություն է Հայաստանում նման մարդկային ռեսուրսների պատրաստումը, ինչպես նաև շատ կարևոր բաղադրիչ` Հայաստանի տնտեսության ապագայի համար», ասաց ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Պողոսյանը` շեշտելով ծրագրի կարևորությունը: Նոր ծրագիրը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) հետ համատեղ և նպատակ ունի պատրաստել տնտեսագիտության տարբեր ոլորտների նոր և խոստումնալից մասնագետներ ներառյալ ապահովագրական, խորհրդատվական, պետական և մասնավոր բանկային, քանակական վերլուծությունների և այլ մասնագետներ: ԿԲ Դիլիջանի նոր կենտրոնն ուսանողներին կառաջարկի նաև փորձառության և աշխատանքային հնարավորություններ, ինչպես նաև բանկի առաջատար մասնագետների հսկողության տակ կներգրավի ուսանողներին ու շրջանավարտներին լայնածավալ ուսումնասիրություններում և վերլուծական նախագծերում: ՀԱՀ-ում կազմակերպված ծրագրի շնորհանդեսը նաև լավ առիթ հանդիսացավ ներկայացնելու և ողջունելու ՀԱՀ Կառավարման և Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի նորանշանակ պաշտոնակատար Դր. Դեյվիդ Բլեյքին: Մինչ ՀԱՀ տեղափոխվելը, Դր. Բլեյքը Իրվինի Կալիֆորնիայի համալսարանի Փոլ Մերաջ կառավարման դպրոցի դեկանն էր: ՀԱՀ Ընդունելության տնօրեն Արինա Զոհրաբյանը ներկայացրեց ՀԱՀ-ի առաքելությունը որպես ամերիկյան բարձրագույն կրթական հաստատություն` ընդգծելով համալսարանի սկզբունքներն ու արժեքները, ինչպես նաև ընդունելության կանոններն ու ծրագրից ունեցած ակնկալիքները` շեշտելով գիտելիքների և ունակությունների այն պաշարը, որ ուսանողները կստանան` սովորելով այս բաժնում: Փոքրիկ ընդունելությունից հետո ապագա ուսանողներին ներկայացվեց համալսարանը և նոր ներմուծվող ծրագրի կառուցվածքը: ՀԱՀ Ֆինանսական աջակցության համակարգող Գայանե Դավոյանը ներկայացրեց կրթաթոշակի և ֆինանսական աջակցության հնարավորությունները, իսկ Ընդունելության համակարգող Կարինե Սաթամյանը բացատրեց ընդունելության ընթացակարգը: Այցելուների համար կազմակերպվեց նաև կարճ հարց ու պատասխան և շրջագայություն համալսարանի տարածքում: 15-ամսյա այս ծրագիրը ՀԱՀ Կառավարման և Տնտեսագիտության ֆակուլտետի մի մասն է և նախատեսվում է մեկնարկել 2013-ի ամռանը:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք` Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript .

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: