Articles

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

 

Մարտի 2-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ երկրորդ բաց դռների օրը Բակալավրի աստիճան շնորհող ծրագրով հետաքրքրվողների համար: Ավելի քան 350 աշակերտներ այդ օրն այցելեցին ՀԱՀ` ծանոթանալու համալսարանի, առաջարկվող կրթական ծրագրերի, դասախոսական կազմի և աշխատակազմի հետ: Հիշեցնենք, որ մինչ այժմ միայն Մագիստրոսի աստիճան շնորհող ծրագրեր ունեցող ՀԱՀ-ում 2013թ.-ի աշնանը կմեկնարկեն նաև Բակալավրի աստիճան շնորհող ծրագրերը Գործարար կառավարում, Հաշվողական գիտություններ և Անգլերեն լեզու և հաղորդակցություն բաժիններում: ՀԱՀ-ի անձնակազմը բոլոր հետաքրքրվողներին տրամադրում էր տեղեկություններ առաջարկվող ծրագրերի, ֆինանսական աջակցության հնարավորությունների, դիմելու կարգի և համալսարանն ավարտելուց հետո աշխատանքային հնարավորությունների մասին: Այնուհետև այցելուները մասնակցեցին Դր. Դենիս Լիվենսի կողմից անցկացված անգլերեն լեզվի արհեստական դասին: Երիտասարդների համար կազմակերպվել էր նաև ինտերակտիվ խաղ համալսարանի ողջ տարածքում: Համալսարանի շրջանավարտներն ու ուսանողները նույնպես մասնակցեցին օրվա միջոցառումներին` անցկացնելով շրջայցեր համալսարանի տարածքում և պատասխանելով ապագա ուսանողների հարցերին:

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել. aua.am/ugrad and aua.am/graduate

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: