Articles

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՍՐՏՈՒՄ

 

ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերը բազմաթիվ են ու բազմաբնույթ: 1987թ. մեկնարկեց ՀԲԸՄ Նյու Յորքի մասնագիտական փորձառության ծրագիրը, որը հրավիրում էր հայ երիտասարդներին աշխարհի տարբեր անկյուններից աշխատանքային փորձառություն անցնել Նյու Յորքի առաջատար ընկերություններում: Հետագայում այս ծրագրին միացան ևս երեքը` Փարիզի (2003), Երևանի (2007) և Մոսկվայի (2011) ՀԲԸՄ փորձառության ծրագրերը: Փարիզում արդեն իսկ մեկնարկել է այս տարվա ծրագիրը և Հայաստանի ֆրանսիական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Եվգինե Տեր-Օհանյանը, Լիլիթ Արզոյանը և Անի Գալստյանն արդեն իսկ իրենց մասնագիտական փորձառությունն են անցնում Փարիզի այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Estrade, Azad and Harutyunyan իրավաբանական ընկերությունը, Grant Thornton աուդիտորական և Voyage Loisirs տուրիստական ընկերությունները: ՀԲԸՄ Եվրոպայի գրսենյակը համագործակցում է Հայաստանի ֆրանսիական համալսարանի հետ 2005թ.-ից և ֆինանսավորում համալսարանի լավագույն ուսանողների մասնագիտական պրակտիկան Փարիզում: Մարտի 24-ից ապրիլի 22-ն այս երիտասարդները կանցկացնեն Փարիզում` աշխատելով միջազգային առաջատար ընկերություններում, շփվելով իրենց հասակակիցների հետ և վայելելով Ֆրանսիայի տեսարժան վայրերը, թանգարաններն ու խոհանոցը: 2005թ.-ից ի վեր ավելի քան 40 երիտասարդ Հայաստանից մասնակցել է ՀԲԸ Միության Փարիզի մասնագիտական փորձառության ծրագրին:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: