Articles

ՀԲԸՄ-Ի ԱՆԱԿՆԿԱԼԸ ԱՐՄԱՎԻՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկնարկեց շախմատի հանրապետական 7-րդ օլիմպիադայի կիսաեզրափակիչը

Մարտի 25-ից ապրիլի 10-ը, Հայաստանի բոլոր մարզերը, Երևանը, Լեռնային Ղարաբաղն ու Ջավախքը կրկին ապրեցին բուռն շախմատային անցուդարձով: 2-րդ փուլում հաղթած թիմերն այդ օրերին շարունակում էին պայքարը Շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլում: 7-17 տարեկան 5,000 աշակերտներ ավելի քան 1000 դպրոցներից մասնակցում են այս մրցաշարին, որը կազմակերպում են Շախմատի ակադեմիան, ՀՀ կրթության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն: ՀԲԸՄ ներկայացուցիչները` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը, ՀԲԸՄ Հայաստանի հատուկ ծրագրերի համակարգողներ Ինեսա Մարգարյանն ու Աննա Աղաջանյանը ներկա եղան բոլոր կիսաեզրափակիչ հանդիումներին` այցելելով մարզեր և Արցախ: Հատկապես հիշարժան էր այցելությունն Արմավիրի մարզ, որտեղ ՀԲԸՄ ներկայացուցիչներին միացավ նաև Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Կազմակերպվեց արագ շախմատի փոքրիկ մրցաշար, որի ընթացքում Արմավիրի դպրոցականներն իրենց ուժերը փորձեցին օլիմպիական չեմպիոնի հետ: Սա աննկարագրելի ոգևորություն էր բոլոր ներկաների համար: Երևանյան հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Կիսաեզրափակչի հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից արժանացան մրցանակների` այդ թվում բջջային հեռախոսների, պրոյեկտորների ու գավաթների: ՀԲԸՄ-ի կողմից մրցանակներ ստացան նաև կիսաեզրափակչի չհաղթող մասնակիցները: 7-րդ օլիմպիադայի եզրափակիչը տեղի կունենա առաջիկա մայիսին Ծաղկաձորում: Հաղթող թիմերն ու նրանց մարզիչները ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ կարժանանան մրցանակների: Արդեն 6 տարի շարունակ ՀԲԸՄ-ն աջակցում է այս մրցաշարի անցկացմանը: Մրցաշարն արդեն իսկ ճանապարհ է հարթել բազմաթիվ երիտասարդների համար դեպի պրոֆեսիոնալ շախմատ:

 

Տեսանյութ

 

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: