Articles

ՏԱՔ ՀԱԳՈՒՍՏ` ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շարունակվում են Հայաստանում ապաստանած սիրիահայերի օգնության տարաբնույթ ծրագրերը: ՀՀ կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հ/կ-ի, ՀԲԸՄ-ի, Հայ Առաքելական Եկեղեցու և այլ կազմակերպությունների միջոցով ցուցաբերվող օգնությանը հունվարին գումարվեց նաև տաք հագուստի տրամադրման ծրագիրը: Հաշվի առնելով այն, որ սիրիահայերից շատերն ուղղակի լքել ու հեռացել էին իրենց տներից, վերցնելով միայն առաջին անհրաժեշտության իրեր, օրհասական էր դարձել նրանց տաք հագուստով ապահովելու խնդիրը` Հայաստանի ցրտաշունչ ձմռանը դիմակայելու նպատակով: Եվ ահա Գերմանահայ գործարար Սուրեն Օհանյանի նվիրատվությամբ, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունը «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն»-ին տրամադրեց 16 տոննա հագուստ` նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար: Հագուստի բաշխումը կազմակերպվեց ՀԲԸՄ-Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց տանը: Երկու ամիս շարունակ ՀԲԸՄ սիրիահայերի օգնության օժանդակ հանձնախմբի անդամները, սկաուտներն ու կամավորները, վերոհիշյալ հ/կ աշխատակիցների հետ միասին, բոլոր կարիքավոր սիրիահայերին տրամադրեցին տաք հագուստ: Ծրագրից օգտվեց ավելի քան 1000 ընտանիք: Նվիրաբերված հագուստի խմբաքանակն այնքան մեծ էր, որ սիրիահայերից բացի, տաք հագուստ ստացան նաև Հայաստանի տարբեր մարզերի տասնյակ կարիքավոր ընտանիքներ, մանկատներ, ծերանոցներ ու այլ նմանատիպ հաստատություններ: Իսկ մարտի 22-ին, Գերմանիայից Հայաստան ժամանած Սուրեն Օհանյանն այցելեց ՀԲԸՄ գրասենյակ և հանդիպեց ՀԲԸՄ ներկայացուցիչների ու սիրիահայերի օգնության օժանդակ հանձնախմբի անդամների հետ:

 

Տեսանյութ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: