Articles

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 

Մարտի 1-ին, ՀԲԸՄ պատվիրակությունը, որի կազմում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ և Դամասկոսի հայոց թեմի ա-տենապետ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը և փոխ-տնօրեն Հովիկ Եորդեկյանը, հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նախարարը կարևորեց համահայկական նշանակության հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի ու քայլերի իրականացումը: Ներկայացվեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ Հայաստանում գտնվող սիրիահայերի համար վերջերս իրականացված «Հաջող սկիզբ» դասընթացը, որի ավարտին պետությունը վարկավորեց մի շարք բիզնես նախագծեր: Նախարարն առաջարկեց ուշադրության առանցքում պահել և օժանդակել այն սիրիահայերին, ովքեր ձեռնարկատիրական առաջին քայլերն են սկսել:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: