Articles

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԲԸՄ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

 

Հունվարի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին Սիրիայում տիրող իրավիճակի և սիրիահայության հիմնախնդիրների մասին, քննարկեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի առջև ծառացած հարցերի լուծման հնարավորությունները: ՀԲԸՄ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել մարզերում բնակություն հաստատած սիրիահայերին: Նախարարն իր հերթին բարձր գնահատեց Միության` սիրիահայերին աջակցելու ջանքերը: Այնուհետև կողմերը քննարկեցին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման տեսլականի նորովի մոտեցումները:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: