Articles

ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ

ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) կազմակերպած «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ հունվարի 18-ին` մասնակցությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀԿ փոխնախագահներ Ա. Սարգսյանի և Վ. Աղայանի, բազմաթիվ մտավորականների ու լրագրողների: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել հայ ինքնության պահպանումն ու զարգացումը սփյուռքի համայնքներում և գնահատել այս գործում կազմակերպությունների և անհատների ունեցած ներդրումը: Մրցանակներ տրվեցին 3 տարբեր անվանակարգերում` «Մայրենիի լավագույն ուսուցիչ», «Լավագույն երիտասարդական կազմակերպություն», և «Կտոր մը Հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտություն կամ ստեղծագործություն: «Լավագույն երիտասարդական կազմակերպություն» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի արժանացած 6 կազմակերպությունների թվում էր նաև ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խումբը: 2011-ին, 18-26 տարեկան 32 հայ և ֆրանսիացի երիտասարդներ` Րաֆֆի Տեր-Հակոբյանի գլխավորությամբ, այցելեցին Հայաստան և ԼՂՀ և իրականացրին մի շարք կամավոր շինարարական, բնապահպանական, առողջապահա-կան և կրթական ծրագրեր: Նույն անվանակարգում մրցանակներ ստացան նաև Լիպեցկի «Կռունկ» միությունը (Ռուսաստան), ՍԻՎԱՄ-ը (Ռուսաստան), «Արարատ» հայկական միությունը (Իսպանիա), «Երիտասարդների կամուրջ» միությունը (Վրաստան), և ՀՄԸՄ Լիբանանը (Լիբանան):

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: