Articles

ՇԱԽՄԱՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀԲԸՄ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մեկնարկեց շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադան

Շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպադան մեկնարկեց հոկտեմբերի 1-ին: Այն համատեղ կազմակերպում են Հայաստանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Արդեն 6-րդ տարին անընդմեջ այս մրցաշարին իր աջակցությությունն է բերում ՀԲԸՄ-ն: Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ը, Երևանում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց 7-րդ օլիմպիադայի երկրորդ` համայնքային փուլը: Երևանյան մրցույթները տեղի ունեցան նոյեմբերի 17-25-ը` ներկայությամբ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանի, քաղաքապետարանի ներկայացուցիչների և համայնքային ղեկավարների: Հաղթող թիմերը կշարունակեն պայքարը 3-րդ փուլում առաջիկա մարտին: Իսկ եզրափակիչը տեղի կունենա 2013թ. մայիսին: ՀԲԸՄ-ի աջակցության շնորհիվ 2-րդ փուլի մասնակիցներն արժանացան հատուկ մրցանակների, իսկ հաղթողները` նաև գավաթների: Գլխավոր մրցանակները դեռ առջևում են. 3-րդ փուլի և եզրափակիչի մասնակիցները նույնպես ՀԲԸՄ-ի շնորհիվ կարժանանան մրցանակների: Այս օլիմպիադայի շնորհիվ արդեն իսկ զգալի է շախմատի հանդեպ հետաքրքրության աճը: Շախմատն ընդգրկվել է միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրում: ՀԲԸՄ-ն արդեն իսկ մեծ քանակությամբ շախմատային խաղատախտակներ, ժամացույցներ ու համակարգիչներ է նվիրել ՀՀ դպրոցներին ու հաղթող թիմերին: Սա նյութական հզոր բազա է ստեղծում այս սպորտաձևի զարգացման համար:

 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: