Articles

ՀԲԸՄ-Ն ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄ Է ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՋԱՆՔԵՐԸ

Սեպտեմբերի 27-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված Սիրիայի հայ համայնքին օգնելու ուղղությամբ Միության ձեռնարկած քայլերին: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը մանրամասն ներկայացրին այն լայնածավալ աշխատանքը, որ Միությունն այսօր տանում է այս ուղղությամբ թե Հայաստանում թե Սիրիայում: Օգոստոսի 3-ին, ՀԲԸՄ-ն արդեն իսկ հայտարարել էր սիրիահայության կարիքները հոգալու նպատակով 1 մլն դոլար պահուստային ֆոնդ առանձնացնելու իր որոշման մասին: Ավելի ուշ, սեպտեմբերի 7-ին, ՀԲԸՄ-ն դիմեց սփյուռքում ապրող բոլոր հայերին գումարներ հանգանակելու և սիրիահայությանն աջակցելու կոչով: Մինչ մամլո ասուլիսի օրն այս նպատակով հանգանակվել էր ևս 150,000 ԱՄՆ դոլար: Իր մասնաճյուղերի, շրջանակային հանձնաժողովների ու կենտրոնների միջոցով ՀԲԸՄ-ն աջակցության իր ջանքերը կազմակերպում է նաև հենց տեղում` Սիրիայում, և արդեն իսկ հոգացել է ավելի քան 2500 ընտանիքների կենսական կարիքները Հալեպում, Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում: □Մենք հոգում ենք միջինը հինգ հոգուց բաղկացած ընտանիքների սննդի և դեղորայքի կարիքները մեկ ամսվա կտրվածքով: Բայց մեր ջանքերն այսքանով չեն սահմանափակվում: Մեր հատկացրած մեկ միլիոնը կարող է բավարարել, եթե հակամարտությունն ավարտվի մեկամսյա ժամկետում, կարող է նաև շատ քիչ լինել, եթե այն շարունակվի ամիսներ և մենք ստիպված լինենք այդ մեկ միլիոնը դարձնել 5 կամ 10 միլիոն: Ամեն դեպքում մեր կազմակերպությունը պատրաստ է դրան և մենք սա նախատեսել ենք□, ասաց Վազգեն Յակուբյանը: Այս ամենին զուգահեռ ՀԲԸՄ-ն Սիրիայի իր կենտրոններում և դպրոցներում կուտակել է նաև սննդի, դեղորայքի, խմելու ջրի և վառելիքի բավարար պաշարներ` օրըստօրե վատթարացող պայմաններին դիմակայելու նպատակով: Հայաստանում ՀԲԸՄ-ն պատրաստ է վճարել ապրելավարձը և երեխաների կրթաթոշակները այն ներգաղթած ընտանիքների, որոնք չունեն աշխատանք և անկարող են իրենք հոգալ այս ծախսերը:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: