Articles

20-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 23-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԱՀ 20-րդ հոբելյանական ավարտական հանդիսությունը` մասնակցությամμ ավելի քան 1000 պաշտոնյաների, բարձրաստիճան հյուրերի, ուսանողների, շրջանավարտների ու նրանց հարազատների, որոնք հավաքվել էին շնորհավորելու և պատվելու այս տարվա շրջանավարտներին: Համալսարանի 6 բաժինների 170 շրջանավարտների այդ օրը շնորհվեց մագիստրոսի աստիճան: Ներկաները հոտնկայս ողջունեցին այս տարվա շրջանավարտների, ՀԱՀ նախագահի, դեկանների և դասախոսական կազմի հանդիսավոր մուտքը դահլիճ, որին հաջորդեցին ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը և Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնության խոսքը: Կալիֆորնիայի համալսարանի անունից շրջանավարտներին շնորհավորեց Կալիֆորնիայի համալսարանի (Բերկլի) քաղաքացիական ճարտարագիտության μաժնի պրոֆեսոր, ՀԱՀԿ Հոգաμարձու և ՀԱՀ Ճարտ արագիտության μաժնի հիմնադիր դեկան Դր. Արմեն Տեր-Կյուրեղյանը: 1991թ. ի վեր ՀԱՀ-ն ակադեմիական աջակցություն է ստանում Կալիֆորնիայի համալսարանից, որն էլ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀԲԸՄ-ի հետ միասին հանդիսանում է ՀԱՀ հիմնադիրներից: ՀԱՀ նախագահ դր. Բրյուս Պողոսյանը ներկայացրեց համալսարանի հիմնական նվաճումներն անցյալ ուսումնական տարվա ընթացքում, ինչպես նաև համալսարանի զարգացման հեռանկարները առաջիկա տարիներին: Ավարտական արարողության հիմնական μանախոսներ էին ՎիվաՍել-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Միացյալ Արաբական Էմիրությունն երի համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների μաժնի դեկան` Դր. Դենիս Լիվենսը, որոնք իրենց խորհուրդն ու պատգամը հղեցին ավարտական դասարանին: Շրջանավարտների անունից համապատասխանաμար հայերեն և անգլերեն լեզուն երով հրաժեշտի և երախտիքի խոսք ասացին Էդիտա Գզոյանն ու Հայկ Մամաջանյանը: Այնուհետև, 170 երիտասարդ ու եռանդուն տղաներ և աղջիկներ իրենց համապատասխան μաժինների դեկանների կողմից մեկ առ մեկ հրավիրվեցին բեմ` ստանալու մագիստրոսի կոչում հետևյալ բնագավառներում. գործարար կառավարում, քաղաքագիտություն և միջազգային հարաμերություններ, անգլերենը որպես երկրորդ լեզու, իրավագիտություն, ճարտարագիտություն, և համակարգչային և տեղեկատվական գիտություններ: Այս տարվա շրջանավարտները ՀԱՀ շրջանավարտների ընդհանուր թիվը հասցրին 2300-ի: Նրանցից շատերն այսօր ունեն արդեն 2 մագիստրոսի կոչում ՀԱՀից: Գլխարկների նետման ավանդական ու խանդավառ արարողությունով էլ ավարտվեց հանդիսությունը, որին հաջորդեց ընդունելություն: Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ ՀԱՀ շրջանավարտների ավարտական ճաշկերույթը, որին ավանդաμար մասնակցում են նաև անցյալ տարիների շրջանավարտները` ստեղծելով շարունակական կապ բոլոր նրանց միջև, ում համար համալսարանը դարձել է հարազատ ընտանիք:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: