Articles

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԴԱՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ԿԳՈՒՄԱՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Հունիսի 16-19-ը, Հայաստանում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Այցի շրջանակներում պարոն Սեդրակյանը հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: ՀԲԸՄ նախագահն առիթ ունեցավ այցելելու նաև Երևանի կենտրոնում կառուցվող ՀԲԸՄ նոր կենտրոնատեղիի շինհրապարակ: Այցի շրջանակներում պարոն Սեդրակյանը հյուրընկալվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ներկայացրեց Միության տարաբնույթ ծրագրերը ողջ աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-սփյուռք հարաμերություններին, այդ հարաբերությունն երում Միությանը վերապահված դերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի` առաջիկա սեպտեմμերին նախատեսված նիստին առնչվող հարցեր: Պարոն Սեդրակյանը Սերժ Սարգսյանին տեղեկացրեց ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր անդամական ժողովը առաջիկա հոկտեմμերին Հայաստանում անցկացնելու որոշման մասին և պաշտոնապես հրավիրեց ՀՀ նախագահին` իր ներկայությամբ պատվելու ժողովի շրջանակներում նախատեսվող բազմաթիվ միջոցառումները: Հունիսի 17-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Պերճ Սեդրակյանին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ազգային կեղեցական և հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր: Խոսակցություն ծավալվեց նաև սփյուռքում ու հայրենիքում միության լայնածավալ ազգանպաստ գործունեության, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբեկեղեցու հետ համատեղ իրականացվող ծրագրերի մասին: Ողջունելով ՀԲԸՄ նախագահի և նրա տիկնոջ այցելությունը հայոց հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունը, ի դեմս տիար Պերճ Սեդրակյանի, գոհունակություն հայտնեց ՀԲԸ Միության անդամների կողմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդեպ ցուցաμերվող նվիրումի և աջակցության համար: Այցելության ընթացքում, Վեհափառ Հայրապետի առաջնորդությամμ, տեր և տիկին Սեդրակյանները ծանոթացան Ս. Էջմիածնում ընթացող լայնածավալ շինարարական, այդ թվում ՀԲԸՄ նախագահի և իր տիկնոջ`Վերա Սեդրակյանի ազնիվ բարերարությամբ իրականացվող Հին Վեհարանի հիմնանորոգության և վերակառուցման աշխատանքներին:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: