Articles

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐևՈՐՈՒՄ Է ՀԲԸՄ ԴԵՐԱԿԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ-Ի ՇԵՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է ՀԲԸՄ դերակատարությունը Արցախի շենացման գործում` ընդգծելով համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նաև սպորտի զարգացման բնագավառում կազմակերպության ակտիվ մասնակցության կապակցությամբ` նշելով, որ այն մեծապես նպաստում է համայն հայության բոլոր հատվածների համախմբվածության ամրապնդմանը: Արցախ այցելության ընթացքում Աշոտ Ղազարյանը և Սմբատ Լպուտյանը մասնակցեցին ՀԲԸՄ-ի կողմից ֆինանսավորվող շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի Արցախյան կիսաեզրափակչին և, Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ՆՈՒՌ ծրագրի շրջանակներում Արցախի դպրոցականներին XO համակարգիչներ բաժանելու արարողությանը:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: