Articles

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԺՆԵՎՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչական ժողովն ավարտեց իր երկօրյա հանդիպումների շարքը, որը տեղի ունեցավ Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում, փետրվարի 4-5-ը: Քննարկվեցին մի շարք հարցեր և ծրագրեր, կրթական նախաձեռնություններ ու Միության հետագա անելիքներն ամμողջ աշխարհում: Ժնևյան երկօրյա հանդիպումներին ներկա էին նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի, ՀԲԸՄ Եվրոպայի և Կենտրոնական վարչական ժողովին կից Ռազմավարական խորհրդատվական մարմնի ներկայացուցիչներ: “Միության ավանդույթներից է ժամանակ առ ժամանակ Կենտրոնական վարչական ժողովի հավաքներնանցկացնել Շվեյցարիայում, որտեղ ՀԲԸՄ-ն գործում է 1924թ.-ից ի վեր: Այն իդեալական վայր է Միության անդամների համար հավաքվելու, քննարկելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու համար”, ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ու ավելացրեց. “Հայաստանի, Արցախի, մեր եկեղեցու և սփյուռքի համար այս շրջադարձային պահին, ՀԲԸ Միության և բոլոր մայրցամաքներում նրա մասնաճյուղերի գործունեությունն էլ ավելի է կարևորվում”: Երկօրյա հանդիպումներն ու քննարկումները համակարգում էր Կենտրոնական վարչական ժողովի անդամ և ՀԲԸՄ Շվեյցարիայի ներկայացուցիչ Վահե Գաբրաշը, որն իր կնոջ` Հյուգեթ Գաբրաշի հետ միասին, օգնեց կազմակերպել այս հանդիպումն երը: Այդ միջոցառումների մաս էր կազմում նաև ՀԲԸՄ-ի Շվեյցարիայի կառույցներից մեկի` Հակոբ Թոփալյան հիմնադրամի կողմից հյուրընկալված ընթրիքը, որի ժամանակ տեղի հայ համայնքի ղեկավարներն առիթ ունեցան դեմ առ դեմ հանդիպելու ՀԲԸՄ ղեկավարության հետ և քննարկելու Ժնևի հայ համայնքին և ընդհանրապես հայությանն ու սփյուռքին առնչվող հարցեր: "Աշխարհի տարբեր մասերից, տարμեր մասնագիտությունների տեր այս բոլոր տաղանդավոր և արհեստավարժ անհատականություններին Ժնևում հավաքելն իսկապես գոհացուցիչ է", ասաց Վահե Գաμրաշը: “Ակնհայտ է նրանց նվիրվածությունը ՀԲԸՄ-ին և նրա ծրագրերին Հայաստանում և ամμողջ սփյուռքում, ինչպես նաև ակնհայտ էր նրանց գնահատանքն ուղղված Ժնևի հայ համայնքին այս հյուրընկալության համար”: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը գրանցվել է Լոզանում 1924թ.-ին և այն հանդիսանում է Միության` Եվրոպայի և Միջին Արևելքի ունեցվածքի իրավատերը: Վահե Գաμրաշը հանդես է գալիս որպես Միության “վարչական պատվիրակ” և հանդիսանում է Միության իրավական ներկայացուցիչը Շվեյցարիայում: Այստեղ Միությունն իր գործունեությունը ծավալում է իր կառույցներից մեկի`Թոփալյան հիմնադրամի միջոցով:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: