Articles

ԵՂՎԱՐԴՈՒՄ ԲԱՑՎԵՑ "ՆՈՐԱ ԻՆՃԻՃԵԱՆ" ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԿԵՆՏՐՈՆԸ

1994-ից Հարավային Կալիֆորնիայում գործում է ՀԲԸՄ <<Հայ կին>> ծրագիրը, որն անցնող տարիներին գործունեություն է ծավալել նաև Հայաստանում: Հղի կանանց աջակցելու ու նրանց առողջությանը նպաստելու նպատակով <<Հայ կին>> ծրագիրը` ղեկավարությամբ տիկին Սոնա Յագուպյանի, 2002-ից հղի կանանց աջակցման կենտրոններ է բացել նախ Գյումրիում, ապա` նաև Վանաձորում և Թալինում: Նույն ծրագրի շըրջ անակներում, նոյեմμերի 8-ին, ՀԲԸՄ Հարավային Կալիֆորնիայի <<Հայ կին>> ծրագրի կանանց նախաձեռնությամբ, Եղվարդի հիվանդանոցին կից գործող ծննդատանը բացվեց ևս մեկ կենտրոն: <<Նորա Ինճիճեան>> հղի կանանց աջակցման կենտրոնի բացմանը ներկա էին Հարավային Կալիֆորնիայի <<Հայ կին>> ծրագրի ներկայացուցիչ տիկին Արշակուհի Դավիթյանը, տիկին Նանի Օսկանյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը և ֆինանսական պատասխանատու Լենա Բաղդասարյանը, ինչպես նաև <<Հայ ժողովրդական ֆորում>> հ/կ ներկայացուցիչ Անահիտ Սահակյանն ու ծննդատան բժշկական անձնակազմը: Կենտրոնի բացման առիթով հղի կանանց տրամադրվեցին նաև Հարավային Կալիֆորնիայի <<Հայ կին>> ծրագրի անդամ կանանց պատրաստած տաք հագուստները նորածինների համար: ՀԲԸ Միության <<Հայ կին>> ծրագրի ֆինանսական աջակցության շնորհիվ կենտրոնում կահավորված երկու սենյակները նախատեսված են բժշկական ստուգումների, նախածննդյան խնամքի ու անհատական խորհրդատվությունների համար:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: