Articles

ՀԲ ԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ

2010թ. աշնանը մեկնարկեց ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմի և hայ բլոգերների համատեղ ծրագիրը, որի նպատակն է գրականությամբ ապահովել Արցախի դպրոցներն ու գրադարանները: Ծրագրի առաջին փուլը հաջողությամբ իրականացվեց ԼՂ Քարվաճառ քաղաքի գրադարանում և Նոր Վերին Շեն և Եղեգնուտ գյուղերի դպրոցներում, որտեղ սովորում են մոտ 100 աշակերտ: Նախապես հայտարարված գրքահավաքի և դրամահավաքի արդյունքում հավաքվեց ավելի քան 1300 անուն գիրք և 300,000 ՀՀ դրամ: Հանգանակված գումարով գնվեցին հանրագիտարաններ, հայ դասականների հատորյակներ, պատմական գրականություն, քարտեզներ, սպորտային իրեր: Ծրագիրը մեծ խանդավառությամբ ընդունվեց դպրոցների սաների, ուսուցիչների և տնօրինության կողմից: Սա ՀԲԸՄ ԵԱ-ների առաջին համագործակցությունն էր հայ բլոգերների հետ, որոնք նախկինում մի քանի անգամ արդեն իրականացրել էին նմանատիպ ծրագրեր Արցախի այլ դպրոցներում: Ծրագիրը շարունակական բնույթ է կրում. հաջորդը Արցախի Նոր Գետաշենի դպրոցն է:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: