Articles

ՀԲԸՄ ՀԱՄԱԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ

2010թ. ապրիլ ամսին մեկնարկեց ՀԲԸՄ համաերիտասարդական ծրագրի առաջին փուլը, CARD կազմակերպության հետ համատեղ և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի, Բրազիլիայի, Նյու Յորքի, Լոս Անջելոսի, Մարսելի, Հյուսիսային Կալիֆորնիայի, Ֆիլադելֆիայի, Տորոնտոյի և Ֆրանկֆուրտի Երիտասարդ Արհեստավարժների խմբերի աջակցությամբ: Վայոց Ձորի Խաչիկ գյուղում իրականացվելիք բնապահպանական ծրագիրը համախմբել էր ՀԲԸՄ-ի երիտասարդ արհեստավարժներին աշխարհի տարբեր ծայրերից: Գյուղի հինավուրց եկեղեցու հարևանությամբ ՀԲԸՄ ԵԱ Երևանի խումբը, CARD-ի ներկայացուցիչները, գյուղացիներն ու այլ հրավիրված հյուրեր իրականացրին ծառատունկ, որի համար ՀՀ բնապահպանության նախարարությունը տրամադրել էր 95 տնկի: Նախաձեռնության նպատակն էր ակտիվացնել գյուղական կյանքը, խրախուսել երիտասարդությանն ավելի ուշադիր և սրտացավ լինել շրջապատի հանդեպ, նրանց կապել հայրենի բնակավայրին և ստեղծված տարածքն օգտագործել որպես եկամտի աղբյուր: Հոկտեմբերի 23-ին ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խումբը կրկին մեկնեց Խաչիկ իրականացնելու ծրագրի խոստացված 2-րդ փուլը: Վերոհիշյալ տարածքում այս անգամ ԵԱ-ները տեղադրեցին 17 փայտյա նստարաններ, 3 փայտյա սեղաններ, բացօթյա խոհանոց իր 2 սեղաններով և լվացարանով: Արդյունքում, այսօր Խաչիկցիներն ունեն նոր, գեղեցիկ և մաքուր այգի, որտեղ կարող են ժամանակ անցկացնել թե՛ մեծերը և թե՛ փոքրերը, և որը կօգնի գյուղին բարելավել իր տնտեսական վիճակը, զարգացնել ագրոտուրիզմը, կազմակերպել գյու-ղատնտեսական տարբեր փառատոններ ու տոնա-վաճառներ:

 

 

FAQ header 1

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: