Articles

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Ս/թ մարտի 25-ից ապրիլի 15-ը կանցկացվի Շախմատի հանրապետական համադպրոցական 4-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը, որի ընթացքում, ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ, հաղթողներին կբաժանվեն շախմատի ժամացույցներ: Շախմատի հանրապետական համադըպ-րոցական 4-րդ օլիմպիադան մեկնարկել է 2009 թվականի աշնանը և կավարտվի սույն թվականի մայիսին: Այս օրերին ՀՀ բոլոր մարզերից մարզպետարանի ներկայացուցիչներն այցելում են ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն ստորագրելու եռակողմ պայման-ագիր և ստանալու մարզերի և գյուղերի դպրոցների համար նախատեսված շախմատները: 4-րդ օլիմպիադայի շրջանակներում ՀԲԸՄ-ի նվիրատ-վության շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցներն ընդհանուր առմամբ ստացել են ավելի քան 2300 շախմատի կոմպլեկտ: Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես եզրափակիչի հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից կպարգևատրվեն համակարգիչներով: Արդեն երրորդ տարին անընդմեջ ՀԲԸՄ-ն հովանավորում է Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան: Այն նախաձեռնել է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիան ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության հետ համատեղ: ՀԲԸՄ-ն հանդես է գալիս որպես առաջնության կազմկոմիտեի փոխնախա-գահ: Հանրապետական օլիմպիադայի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների, որոնք ապագայում կարող են դառնալ չեմպիոններ տվյալ մարզաձևում` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցաշարերում: