Articles

"ԵՐԵՎԱՆ, ԻՄ ՍԵՐ" ՈՒԵԼՍԻ ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ի ՊԱՏԻՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԲԸՄ նախագահն ու անդամները հովանավորների շարքերում

Փետրվարի 10-ին Վինձորի դղյակում Նորին Թագա-վորական Մեծություն Ուելսի Արքայազնը եւ Քորնուելի Դքսուհին հյուրընկալեցին մի պատմական բարեգոր-ծական միջոցառում: Ծրագիրը նախաձեռնողն ու դրա գլխավոր հովանավորը Հայաստանի նախկին վարչապետ, Eurasia House International-ի նախագահ, Արմեն Սարգսյանն է, որ Թագավորական ամոլի հետ միասին ողջունեց ողջ աշխարհից ժամանած ավելի քան 200 հյուրերին: “Երեւան, իմ սեր”-ը պատմա-ճարտարապետական ար-ժեք ունեցող շինությունների վրա հիմնված ծրագիր է, որի նպատակը Երեւանում նման շինությունների վերանորոգումը, պահպանումն ու օգտագործումն է` հատկապես ի նպաստ երեխաների, երիտասարդների եւ չքավոր ընտանիքների կյանքի բարելավման: Գոյացած նյութական միջոցները կհատկացվեն չորս շի-նությունների վերականգմանը` երկուսը Երեւանի Կոնդ թաղամասում, մյուս երկուսը` քաղաքի կենտրոնում: Վերականգնվելուց ու լիովին կահավորվելուց հետո՝ Կոնդի շինություններից մեկը կօգտագործվի որպես չքավոր ընտանիքների խուլ ու համր երեխաների մանկամսուր-մանկապարտեզ, մյուսը կծառայի՝ որպես անամուսին մայրերի ու նրանց երեխաների կենտրոն: Իսկ Երեւանի կենտրոնում վերականգնվելիք երկու շենքերում կտեղակայվի ազգային նվագարանների երաժշտական դպրոց որբ երեխաների ու պատանիների համար: Դպրոցը կղեկավարի աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը,որ ինքն էլ որբ է եղել ու մեծացել՝ իր ժամանակի երաժիշտների ու արվեստագետների հոգածության ու հովանավորության ներքո: Բարեգործական այս եզակի միջոցառմանը մասնակցում էին Թագավորական ընտանիքի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ամբողջ աշխարհում ճանաչված քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչներ, կորպորատիվ աշխարհի (Areva, HSBC, Barclay’s Bank, Merrill Lynch, Elettronica) ղեկավար ներկայացուցիչներ: Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունը գլխավորում էին նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ը, Երեւանի քաղաքապետն ու Հայաստանի արտգործնախարարը: Ուելսի Արքայազնը շեշտեց. “Կարեւոր է որ սա առիթ է ամրապնդելու կապերը Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ”: Նա իր հիացմունքն արտահայտեց Հայաստանի հանդեպ` որպես հնագույն քրիստոնեական մի երկիր, որը “մեծ ու եզակի ճարտարապետական ժառանգություն ունի”: “Սա է պատճառը, որ ես հաճույքով եմ կազմակերպել այս ընդունելությունը` ի նպաստ “Երեւան, իմ սեր” բարեգործական ծրագրի, որն աջակցելու է քաղաքի ամենահին թաղամասերից մի քանիսի վերակեն-դանացմանն ու զարգացմանը` այնպես, որ պահպանվեն ու շարունակվեն հայ ճարտարապետության ու արհեստագործության ավանդույթները: Նման մոտեցումը կարող է նաեւ օրինակ դառնալ ու կիրառվել Հայաստանի այլ վայրերում”: Միջոցառումն անցավ պատմական Վաթերլոոյի պալատում, որը կառուցվել է ի նշանավորումն 1815 թվականի հունիսին Նապոլեոն Բոնապարտի նկատմամբ Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Պրուսիայի եւ Ռուսաստանի միացյալ ուժերի հաղթանակի: Այստեղ են անցկացվում Թագուհու կողմից հրավիրվող պաշտոնական ճաշկերույթները: Հատուկ այս միջոցառման համար Լոնդոնից` արքայական հավաքա-ծուից, բերվել էին Անգլիայի Գեւորգ Գ. թագավորի ոսկյա եւ արծաթյա սպասքն ու մոմակալների հավաքածոն: XXX “Երեւան, իմ սեր” ծրագրի առաջին նվիրա-տուները Գլխավոր հովանավոր Արմեն Սարգսյան, հովանավորներ Սերգեյ Համբարձումյան (Ռուսաստան), Էնզո Բենինի (Իտալիա), Հայկ Դիդիզյան (Միացյալ Թագավորություն), Սամվել Կարապետյան (Ռուսաստան), Լուիզ Սիմոն Մանուկյան (ԱՄՆ), ՎաչԷ Մանուկյան (Միացյալ Թագա-վորություն), Ժոզեֆ Օղուրլյան (ԱՄՆ), Սամիր Թրաբուլ-սի (ֆրանսիա), Ռուբեն Վարդանյան (Ռուսաստան), կորպորատիվ հովանավորներ "ՀայՌուսգազարդ" (գործա-դիր տնօրեն Կարեն Կարապետյան), "Էներգո-պրոեկտ" (գործադիր տնօրեններ Գագիկ Զախարյան եւ Եվգենի Բոբիլեւ), ENI (գործադիր տնօրեն Պաոլո Սկարոնի), HSBC (նախագահ Սթիվն Գրին), ITERA (գործադիր տնօրեն Իգոր Մակարով): Բարերարներ Areva (գործադիր տնօրեն Անն Լուվերժեոն), Էդուարդո Էռնեկյան, Ուաֆիք Սաիդ (Միացյալ Թագավորություն): Նվիրատուներ VimpelCom (գործադիր տնօրեն Բորիս Նեմցիչ), Գարլ Բազարյան (ԱՄՆ), Դավիթ Բեժուաշվիլի (Վրաստան), Պիեռ Ֆատուշ (Լիբանան), Րեյ Իրանի (Occidental Petroleum, ԱՄՆ), Պերճ Սեդրակյան (ՀԲԸՄ, ԱՄՆ), Իգոր Ցուկանով (Ռուսաստան), Դավիթ Վարագյան (Ղա-սախստան), Գագիկ Զաքարյան (Ռուսաստան), աջակից-ներ Պետո Եղիայան (Միացյալ Թագավորություն), Ասատուր Գուզելյան (Միացյալ Թագավորություն):