Articles

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 31-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազ-մում էին նաև ՀԲԸՄ խնամակալ խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը, Արիս Ադամյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը: Ողջունելով պատվիրակությանը` վարչապետը նշել է. “Մենք բարձր ենք գնահատում այն առաքելությունը, որ դուք իրականացնում եք: Նաև մեր պատրաստակամու-թյունն ենք հայտնում նպաստել բոլոր նախաձեռնու-թյուններին ու բարի գործերին, որ իրականացնում եք Հայաստանում և սփյուռքում, թե’ հայապահպանության ոլորտում, թե’ մայր հայրենիքն ուժեղացնելու գործում: Դա նկատելի է, և արդյունքները գնահատում է մեր ժողովուրդը, իսկ մենք պարտավոր ենք ամենայն աջակցություն բերել ձեզ”: Պերճ Սեդրակյանը պատվիրակության անունից շնորհա-կալություն է հայտնել վարչապետին և տեղեկացրել, որ իրենք Հայաստանում են Երևանի պետական բժշկական համալսարանի նեյրոանոթային վիրաբուժության կենտ-րոնի հանդիսավոր բացմանը ներկա լինելու նպատակով: Տարածաշրջանային նշանակություն ունեցող կենտրոնի ստեղծմանն աջակցություն է ցուցաբերել Հայկական բա-րեգործական ընդհանուր միությունը` հայտնի բարերար ՀԲԸՄ խնամակալ խորհրդի անդամ Նազար Նազար-յանը` նվիրաբերելով 1,7 մլն ԱՄՆ դոլար: Նա նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաս-տանի հետ հարաբերություններն ու համագործակցու-թյունը շատ ավելի ջերմ են, և չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին` ՀԲԸՄ-ն պատրաս-տակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարերար-ներին հատկապես Հայաստանի շախմատի ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար: Անդրադառնալով հայապահպանության հիմնախնդիրնե-րին` վարչապետը հիշատակել է “Լույս” հիմնադրամի օրինակը և առաջարկել է համագործակցել նորաստեղծ կառույցի հետ` նպաստելով սփյուռքահայ ուսանողների ներգրավմանը հայանպաստ ծրագրերում:

 

 

Տեսանյութ

 

end faq