Articles

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությա-նը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորութ-յամբ: Պատվիրակության կազմում էին նաև ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Մասնավորապես խոսվել է սփյուռքի հայկական դպրոցների, այնտեղ սովորող ուսանողների թվի, կրթության որակի բարձրացման, մեկօրյա հայկական դպրոցների բացման, ինչպես նաև Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորելու հարցում սփյուռքի երիտասարդությանը խրախուսելու մասին: Նախարարը կարևորել է սփյուռքի դպրոցների վիճակը բարելավելու հարցում եվրոպական ֆինան-սական օժանդակությունը լիարժեք օգտագործելու փաստը: Կողմերը խոսել են նաև արվեստի բնագավառում սփյուռքի տաղանդաշատ հայ երիտասարդների ընդու-նակությունների բացահայտման և դրանք ճիշտ օգտագործելու ու աշխարհին ճանաչելի դարձնելու անհրաժեշտության մասին: