Articles

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին ընդունել է Հայկական Բարե-գործական Ընդհանուր Միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԲԸՄ Խնամակալ Խորհրդի անդամ Նազար Նազարյանն իր կնոջ Արտեմիս Նազարյանի հետ, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը, Սեմ Սիմոնյանը, Արիս Ադամյանը: Ողջունելով սփյուռքի մեր հայրենակիցներին ՀՀ նախագահն իր գոհունակությունն է հայտնել, որ նրանք ամեն անգամ ավելի ու ավելի մեծ կազմով են այցելում հայրենիք: “Որքան դուք ավելի ակտիվ լինեք, այնքան մենք ավելի ու ավելի ուրախ կլինենք", - ասել է երկրի ղեկավարը` պատրաստակամություն հայտնելով ամեն կերպ աջակցել ու սատարել Միության նախաձեռնություններն ու ծրագրերը: ՀՀ նախագահը հայտնի բարերար, ՀԲԸՄ Խնամակալ Խորհրդի անդամ Նազար Նազարյանին և նրա տիկնոջը հանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Անվանի բարերարը հուզմունքով նշել է, որ Հայաստանի անկախությունն իր համար երազի նման մի բան է, և որ անչափ ոգևորված է հայրենիք այցելությունից: Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ հնարավորինս արագ Երևանի կենտրոնում իր դռները բացի Սփյուռքի առանցքային կառույցներից մեկի` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գրասենյակը: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին նշել է, որ ժամանակի ընթացքում Սփյուռքի կազմակերպություններն աստիճանաբար պետք է դառնան հայաստանակենտրոն: “Որտեղ էլ, որ մենք լինենք, մեր հիմնական տեղն այստեղ է”, ընդգծել է նա: Հանրապետության նախագահը և ՀԲԸՄ ներկայացու-ցիչները խոսել են սփյուռքի ներուժի պահպանման, մայր հայրենիքի հզորացման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանու-թյան խնդիրների մասին: Նշելով, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը շատ ավելի ջերմ են դարձել, Բարեգործականի անդամներն ասել են, որ Միությունը շարունակելու է իր աջակցությունը հայրենիքին և զորավիգ է լինելու նախագահին ու նրա ազգանվեր ծրագրերին:

 

 

Տեսանյութ