Articles

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

2008թ.-ից ՀԲԸՄ-ի հովանավորությամբ շարունակվող Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիդաների շրջանակներում, ս/թ մարտի 25-ից ապրիլի 15-ը տեղի է ունենում 4-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը, որի ընթացքում ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ հաղթողներն արժանանում են շախմատի ժամացույցների: Շախմատի հանրապետական համադպրոցական չորրորդ օլիմպիադան մեկնարկել է 2009 թվականի աշնանը և կավարտվի առաջիկա մայիսին: Այս օրերին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում տեղի են ունենում մարզային եզրափակիչ հանդիպումները: Երևանյան եզրափակիչը տեղի ունեցավ մարտի 30-ին Հայաստանի Շախմատի Ակադեմիայում` մասնակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի, ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամների և այլ պաշտոնյաների: Հանրապետական համադպրոցական 4-րդ օլիմպիադայի եզրափակիչը, որի ընթացքում կմրցեն բոլոր մարզերից մեկական, Լոռու և Շիրակի մարզերից, ինչպես նաև Արցախից երկուական, իսկ Երևանից երեք հաղթող թիմեր, տեղի կունենա սույն թվականի մայիսին, Քաջարանում: ՀԲԸՄ-ի նվիրատվության շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցներն ընդհանուր առմամբ ստացել են ավելի քան 2000 շախմատի կոմպլեկտ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես եզրափակիչի հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից կպարգևատրվեն համակարգիչներով: Արդեն երրորդ տարին անընդմեջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հովանավորում է Շախմատի Հանրապետական Համադպրոցական Օլիմպիադան: Այն նախաձեռնել է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիան ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության հետ համատեղ: Իր ամենօրյա աշխատանքով ու վերահսկողությամբ հատկապես մեծ է հայտնի գրոսմայստեր, ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի ներդրումն այս օլիմպիադայի կազմակերպման գործում: ՀԲԸՄ-ն հանդես է գալիս որպես Առաջնության կազմկոմիտեի փոխնախագահ: Հանրապետական օլիմպիադայի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների, որոնք ապագայում կարող են դառնալ չեմպիոններ տվյալ մարզաձևում` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում:

Տեսանյութ

 

end faq