Articles

ՀԲԸՄ-Ն ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Ապրիլի 5-ին, Հայաստանում ֆրանսիական համալսա-րանի "Անրի Կյունի" սրահում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից համալսարանի 23 լավագույն ուսանողներին վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցու-թյունը կազմում է 30,000 ԱՄՆ դոլար: ՀԲԸՄ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագործակցում են 2004 թվականից ի վեր: Այդ համագործակցության շրջանակներում 2007 թվականից ՀԲԸՄ-ն համալսա-րանին աջակցում է նաև անվճար սովորող ուսանողների ուսման հետ կապված ֆինանսական պարտավորու-թյունները հոգալու հարցում: “Ինձ համար իսկապես մեծ հաճույք և պատիվ է գտնվել այսօր Ֆրանսիական համալսարանում և ավելի մոտիկից ծանոթանալ համալսարանի գործունեությանն ու ուսանողներին: Ուրախ ենք, որ Հայաստանը դառնում է համամշակութային և կրթական կենտրոն, իր Ամերիկյան, Ֆրանսիական և Սլավոնական համալսա-րաններով, որոնք գալիս են ամբողջացնելու մեր կրթական համակարգը: Չմոռանանք, որ հիմնականը, որևէ պետության և ազգի համար, պետական համալսարանն է: Հաջողություն եմ մաղթում բոլոր կրթական համալսարաններին: Վերջին հաշվով սա նույնպես հարստություն է մեր երկրի համար: Հուսով ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի և վստահ եմ, որ ֆրանսիական համալսարանը իր կարևոր դերը պիտի խաղա մեր երկրում”,-ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: “Սա շատ կարևոր իրադարձություն է մեր համալսա-րանի համար, քանի որ ՀԲԸՄ-ն պատվել է մեզ այստեղ գալով և շնորհելով մեր ուսանողներին գերազանցության վկայագրեր: Միությունը նաև ֆինանսավորել է մագիս-տրատուրայի որոշ ուսանողների ուսումնական պրակտիկան Ֆրանսիայում: Մենք հերթական անգամ օգտվում ենք այս կազմակերպության բարեգործական ձեռնարկից: Ես այս այցին նայում եմ որպես մեր աշխատանքի գնահատական կրթական այն որակի համար, որ այստեղ ստանում են մեր ուսանողները”, - ասաց ՀՖՀ ռեկտոր Ժոել լը Մորզելեկը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԲԸՄ նախա-գահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հոգաբարձուների խոր-հըրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ Կենտրոնա-կան վարչական ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը և Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայա-ցուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզե-լեկը, այլ պաշտոնյաներ և հյուրեր: Արարողությանը հաջորդեց ընդունելություն:

 

 

Տեսանյութ

 

end faq