Articles

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԲԸՄ-Ի ՀԱՄԱՏԵՂ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ

Ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, Մեծ Եղեռնի 95-ամյակի միջոցառումների շրջանակներում, ՀՀ Սփյուռքի նախարարությունը և Հայկական Բարե-գործական Ընդհանուր Միությունը, ՀԲԸՄ հովանավո-րությամբ, կազմակերպեցին Ֆրանց Վերֆելի “Մուսա Լեռան 40 օրը” (բեմադրությունը` ՀՀ արվեստի վաս-տակավոր գործիչ Արմեն Էլբակյանի) և Պերճ Զեյթունց-յանի “Ոտքի’, դատարանն է գալիս” (բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի) թատերական ներկայացումները երկուական անգամ, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: Ապրիլի 23-ին կայացած “Մուսա Լեռան 40 օրը” ներկայացմանը նախորդեց ՀԲԸ Միության Երևանի սկաուտական խմբի կազմակերպած Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման հսկման արարողությունը, որի ընթացքում հանդիսականները, նախքան ներկայացման սկիզբը, թատրոնի նախա-սրահում սկաուտների ու արենուշների ուղեկցությամբ մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ներկայացումներին ներկա գտնվեցին Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, ՀԲԸ Միության Երիտասարդ Արհեստա-վարժներ, սկաուտներ ու արենուշներ, ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տների սաներ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաներ, մուսալեռցիներ, ՀԲԸՄ հայաստանաբնակ անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացու-ցիչներ, մտավորականներ, ուսանողներ, դպրոցականներ, ինչպես նաև մեծ թվով հանդիսականներ: Լեփ-լեցուն դահլիճում ընթացած ներկայացումն արժանացավ հան-դիսատեսների գնահատանքին ու ծափերին: Ընդհանուր առմամբ շուրջ 4000 հանդիսատես ներկա գտնվեցին ներկայացումներին: ՀԲԸՄ հովանավորությամբ անցկաց-ված այս միջոցառումները ոչ միայն ծառայեցին երիտասարդության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանը, այլ նաև նպաստեցին երիտասարդության շրջանում թատրոնի հանդեպ սեր և հարգանք սերմա-նելուն: Վերջին տարիներին երիտասարդ հանդիսատեսի պակաս զգացվում էր ոչ միայն Սունդուկյանի անվան, այլ նաև Հայաստանյան բոլոր թատրոններում: Մյուս կող-մից, լեփ-լեցուն դահլիճները մի յուրահատուկ ոգե-շնչման աղբյուր հանդիսացան թատրոնի դերասանների ու ողջ անձնակազմի համար, որոնք իրենց երախտիքի խոսքերն ասացին ՀԲԸՄ հասցեին:

 

 

Տեսանյութ

 

end faq