Articles

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ֆինանսավորած կառավարական վերապատրաստման ծրագրերի շրջանակներում վերջերս ավարտվեց “Ամերիկացիներն Արցախի համար” (ԱԱՀ) կազմակերպության անցկացրած Լեռնային Ղարաբաղի կառավարության 12 պաշտոնյաների վերապատրաստ-ման դասընթացների շարքը: Կառավարության հասարակայնության հետ կապերի թեմայով վերապատրաստման դասընթացների շարքն անցկացրեց Արևմտյան Կարոլինայի Համալսարանի քաղաքագետ Դր. Փոլ Դեզենդորֆը, որը վերջերս է ավարտել Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում իր գործունեությունը Մոսկվայի տնտեսագիտական բարձրագույն դպրոցում: ԱԱՀ-ի երկարաժամկետ վերապատրաստման դասընթացների հեռանկարներ մշակելու և պետության համար “բրենդային իմիջ” ստեղծելու նպատակով Դր. Դեզենդորֆը հանդիպեց կառավարության մի շարք պաշտոնյաների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ: Ինչպես նախորդ տարիներին դասընթացներն այս անգամ էլ անցկացվեցին ԼՂՀ Արտաքին Գործերի նախարարությունում: Մասնակիցների շարքում էին նախարարության, նախագահի աշխատակազմի, խորհրդարանի և ԼՂՀ հանրային տեղեկատվական կենտրոնի աշխատակիցներ: Անգնահատելի էր ԱԱՀ-ի Ստեփանակերտի ներկայացուցիչ և ԼՂ արտաքին գործերի նախարարության աշխատակից Կարեն Կոստանդյանի աջակցությունը: Դասընթացը ներառում էր այնպիսի թեմաներ ինչպիսիք են կառավարության հասարակայնության հետ կապերի պատմությունը և վերջերս մշակված մրցակցային ազգային ինքնության ռազմավարությունները: Մասնակիցներն ուսումնասիրեցին հաջող բրենդային իմիջ ունեցող պետությունների փորձը: Դասընթացի վերջին փուլում նրանք արդեն աշխատում էին միասին Ղարաբաղի համար ազգային ինքնության մոդելներ մշակելու ուղղությամբ: Հաշվի առնելով որքան է հանրապետության միջազգային համբավը տուժել հարևան Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով, Ղարաբաղի զարգացման համար չափազանց կարևոր է վերականգնել իր իմիջը: Հետագայում վերապատրաստման դասընթացներ անցկացնելու նպատակով Դր. Դեզենդորֆը հանդիպումներ ունեցավ էկոնոմիկայի, բնապահ-պանության և առողջապահության նախարա-րություններում, որոնք իրենց ներկայացուցիչներին նշանակեցին ԱԱՀ-ին կազմակերպչական հարցերում աջակցելու նպատակով: ԱԱՀ-ն շահույթ չհետապնդող և հարկերից ազատված կազմակերպություն է, որի նպատակն է պահպանել Արցախի ազատությունը, զարգացնել ժողովրդա-վարությունը, խթանել տնտեսական զարգացումը, պաշտպանել մշակութային ինքնությունը և տարածել ԼՂ ժողովրդի ժառանգությունը: