Articles

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

Մայիսի 7-ին, Քաջարանում տեղի ունեցավ Շախմատի հանրապետական համադպրոցական 4-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Եզրափակիչում մրցեցին Երևանից երեք, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերից երկուական, և ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից մեկական հաղթող թիմեր: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ ընթացող շախմատի հանրապետական համադպրոցական չորրորդ օլիմպիադան մեկնարկել էր 2009 թվականի աշնանը: Եզրափակիչին ներկա էին ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, "Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան" ՓԲԸ գլխավոր տնօրեն և շախմատի ֆեդերացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, Երևանի Գեղարվեստի Ակադեմիայի Ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, Կապանի քաղաքապետ Արթուր Աթոյանը, և այլ պաշտոնյաներ: Օլիմպիադայում հաջող հանդես եկան մայրաքաղաքի դպրոցականները, ովքեր գրավեցին 1-3 մրցանակային տեղերը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես օլիմպիադայի հաղթող թիմերը և հաջող հանդես եկած ևս չորս թիմեր օլիմպիադայի գլխավոր հովանավոր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից արժանացան համակարգիչների: Առաջին տեղում էր Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը, երկրորդում` Երևանի թիվ 190 դպրոցի թիմը, երրորդ տեղում` թիվ 135 դպրոցի թիմը, որոնց էլ եզրափակիչ փուլի գլխավոր հովանավոր "Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան" ՓԲԸ-ն հանձնեց դրամական մրցանակներ համապատասխանաբար 200,000, 150,000 և 100,000 ՀՀ դրամի չափով: Անհատական հաշվարկով առաջին տեղը զբաղեցրած, մինչև 16 տարեկանների չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին հանձնվեց ֆինանսական մրցանակ 60,000 դրամի չափով: ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հաղթող թիմին հանձնեց օլիմպիադայի գավաթը: 4-րդ օլիմպիադայի շրջանակներում, ՀԲԸՄ-ի նվիրատ-վության շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցներն ընդհանուր առմամբ ստացել են ավելի քան 2000 շախմատի կոմպլեկտ և 150 շախմատի ժամացույցներ: Արդեն երրորդ տարին անընդմեջ Հայկական Բարեգոր-ծական Ընդհանուր Միությունը հովանավորում է Շախմատի Հանրապետական Համադպրոցական Օլիմ-պիադան: Այն նախաձեռնել է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիան ՀՀ Կրթության և Գիտության Նախարա-րության հետ համատեղ: Իր ամենօրյա աշխատանքով ու վերահսկողությամբ հատկապես մեծ է հայտնի գրոս-մայստեր, ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի ներդրումն այս օլիմպիադայի կազմակերպման գործում: ՀԲԸՄ-ն հանդես է գալիս որ-պես Առաջնության կազմկոմիտեի փոխնախագահ: Հանրապետական օլիմպիադայի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների, որոնք ապագայում կարող են դառնալ չեմպիոններ տվյալ մարզաձևում` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում: