Articles

ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Մայիսի 5-ից 13-ը, Գյումրիում տեղի ունեցավ երա-ժիշտ-կատարողների "Վերածնունդ" միջազգային երկ-րորդ մրցույթ-փառատոնը, որը Գյումրիի պտտմական կենտրոնում մի հարկի տակ էր հավաքել հազարավոր հյուրերի թե’ Հայաստանից, թե’ արտերկրից: Մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամա-տիկական թատրոնի դահլիճում մայիսի 5-ին, որը մեկնարկեց Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկա-վարությամբ Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հնչեցրած "Հայր մեր"-ով և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության գրի հրա-պարակմամբ: Հայոց Ցեղասպանության 95-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնը անց է կացվում ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախա-րարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման "Փյունիկ" համահայկական հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը և "Շիրակ" բարեգործական հիմնադրամը: Մրցույթ-փառատոնի համանախագահ-ներն են "Փյունիկ" հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը և ԵԿՊԿ Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանը: Փառատոնի հովանավորներն են Մարդկային ռեսուրսների զարգացման "Փյունիկ" համահայկական հիմնադրամը, "Հարավ-Կովկասյան երկաթուղի" ՓԲԸ, Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ): Մրցույթ-փառատոնի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: Գյումրու մշակութային կյանքի վերածնունդը խորհրդա-նշող այս փառատոնն անց է կացվում 2007 թվականից, իսկ 2009-ից այն դարձել է միջազգային: Առաջին "Վերածնունդ" միջազգային մրցույթ-փառատոնը, որը նվիրված էր Կոմիտասի 140-ամյակին, ունեցավ շուրջ 700 մասնակից աշխարհի տարբեր անկյուններից: Այս տարի փառատոնն ացկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված "Մշակույթների մերձեցման միջազգային տարվա" շրջանակներում: Դրան ըստ երեք տարիքային խմբերի մասնակցեցին 8-28 տարեկան շուրջ 1000 երաժիշտ-կատարողներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաս-տանից, Լիտվայից, Լատվիայից, Բելառուսից, Ուկրաի-նայից, Վրաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Եգիպ-տոսից, Իրանից և Կիպրոսից, որոնք մրցեցին վեց անվանակարգերում` դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, դասական երգեցողություն, ժո-ղովրդական նվագարաններ, և ժողովրդական երգ: Փառատոնի նպատակն է ի հայտ բերել երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների, նպաստել նրանց զարգացմանն ու մշակութային կյանքի վերածննդին Գյումրիում: Մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ` վարպետության դասեր, տարբեր նշանավոր իրադարձությունների ու հոբել-յանների նվիրված մշակութային միջոցառումներ, հանդիպումներ, շրջագայություններ: "Հայաստանը և համաշխարհային մշակույթը" երկօրյա գիտաժողովը տեղի ունեցավ մայիսի 6-7-ը: Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին արվեստի վաստակավոր գործիչներ` ճանաչված արվեստագետներ Ալեքսանդր Գարբերը (Վրաստան), Վլադիմիր Դուլովը (Բելառուս), Րաֆֆի Խարաջանյանը (Լատվիա), Մեդեա Աբռահամյանը (Հայաստան), Էռնստ Առաքելովը (Վրաստան), Սերգեյ Մացոյանը (Ուկրաի-նա), Լինա Նայկյալինեն (Լիտվա), և այլոք: Մրցույթ-փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 13-ին: Յուրաքանչյուր անվանակարգի լավագույն մասնակիցն արժանացավ Գրան Պրի մրցանակի. Կարեն Խաչատրյան (ժողովրդական երգ, ԼՂՀ), Արսեն Միրզոյան (ժողովրդական գործիքներ, Երևան), Լալա Մուրադյան (դասական երգեցողություն, Գյումրի), Հարություն Խաչատրյան (փողային գործիքներ, Գյումրի), Լիզի Ռամիշվիլի (լարային գործիքներ, Վրաստան), Եկատերինա Գագնիձե (դաշնամուր, Վրաստան): Մյուսներն արժանացան մրցույթ-փառատոնի դափնեկիր կամ դիպլոմակիր մրցանակների: Ժյուրին հատուկ մրցանակներ շնորհեց նաև առանձին կատարողների: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվա-տորիայի Գյումրիի մասնաճյուղը գործում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ կառուցված Գյումրիի Արվեստների Ակադեմիայի շենքում: 1997 թվականին կառուցված Գյումրիի Արվեստների ակադեմիայի շենքում են տեղակայված Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղերը: Տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն կրթաթոշակներ է տրամադրել ակադեմիայի տաղանդավոր և կարիքավոր ուսանողներին: 2007 թվականին մեծ շուքով նշվեց ԵԿՊԿ Գյումրիի մասնաճյուղի հիմնադրման 10-ամյակը: ՀԲԸՄ-ն առ այսօր շարունակում է իր աջակցությունը Գյումրիի Արվեստների Ակադեմիային: Սա Շիրակի մարզում ՀԲԸՄ-ի առաջին ձեռնարկը չէ: Երկրաշարժից հետո ՀԲԸՄ-ի կողմից Գյումրիում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, այդ թվում կառուցվել է Գյումրիի սառցարան-մթերանոցը, Գյում-րիի թիվ 7 միջնակարգ դպրոցը, տարիներ շարունակ ՀԲԸՄ-ն աջակցել է Գյումրիի Բայրոնի անվան դպրոցին և վերակառուցել է դպրոցի խաղահրապարակը: ՀԲԸՄ նախաձեռնությամբ Գյումրիի թիվ 3 հատուկ գիշերօթիկ դպրոցն այսօր ունի ջեռուցման կենտրոնացված համակարգ: Դպրոցի վերանորոգման աշխատանքները նույնպես իրականացվել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախաձեռնությամբ: ՀԲԸՄ-ն պարբերաբար օգնություն է տրամադրում նաև Գյումրիի "Հույս" մանկատանը: