Articles

ՀԲԸՄ-ՀԵԸ-Ի ՀԱԼԵՊԻ "ԿՈՄԻՏԱՍ" ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մայիսի 3-10-ը, “Ֆրիտյոֆ Նանսեն” հիմնադրամի հրավերով Հայաստանում հյուրախաղերով հանդես եկավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայ երիտասարդաց ընկերակցության Հալեպի “Կոմիտաս” կամերային նվագախումբը բաղկացած 18-25 տարեկան հալեպահայ երիտասարդ երաժիշտներից: Մայիսի 4-ին, նվագախումբը համերգով հանդես եկավ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցու դահլիճում: Համերգի վերջում Գուգա-րաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Չուլջյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և նվագախմբի անդամներին հայ երգարվեստը սփյուռքում ներկայացնելու և տարածելու համար: Մայիսի 5-ին, տեղի ունեցավ նվագախմբի համերգը Երևանի Պետական Համալսարանի դահլիճում: ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Հալեպի “Կոմիտաս” կամերային նվագա-խումբը համերգներով հանդես եկավ նաև Գյումրիում և Գորիսում: Համերգային ծրագրում ընդգրկված էին Կոմի-տասի, Արամ Խաչատրյանի, Վիվալդիի, Շուբերտի և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգներին ներկա էին մեծ թվով արվեստագետներ, հոգևորականներ, մտավորականներ, ուսանողներ ու աշակերտներ: