Articles

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՋԱՆՔԵՐԸ ԼՂՀ-Ն ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Ալեքսի Գյովջյանը` Իլ դը Ֆրանս տարածաշրջանի խորհրդի անդամ Մայիսի 24-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Ալեքսի Գյովջյանի, ՀԲԸՄ Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոմիության կառույցների հետ հարաբերությունների պատասխանատու Նիկոլա Դավիթյանի և ՀԲԸՄ Հա-յաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի մամլո ասուլիսը: Այն արծարծեց երեք հիմնական թեմաներ. Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Ալեքսի Գյովջյանի ընտրությունը Իլ դը Ֆրանս տարածաշրջանի (Փարիզ և շրջակայք) խորհրդի անդամի պաշտոնում, Հարավային Կովկասի մասին ԵԽ ընդունած թիվ 2216 բանաձևն ու ՀԲԸՄ Եվրոպայի ծավալած գործու-նեությունն այս ուղղությամբ, և ՀԲԸՄ Եվրոպայի "Կորիզ" ծրագրի շրջանակներում Երևանում այդ օրերին անցկացվող "Հանուն ժողովրդավարության. Երիտա-սարդական սեմինար ժողովրդավարության և քաղա-քացիական հասարակարգի ամրապնդման համար" սեմինարների շարքը: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենը ներկայացրեց հյուրերին, որից հետո, անդրադառնալով ՀԲԸՄ Եվրոպայի գործունեությանը, Ալեքսի Գյովջյանն ասաց, "Մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը ԵՄ կառույցներում լոբբիստական աշխատանքն է` ի նպաստ ԼՂՀ-ի: Նպատակը ԵՄ-ի ակտիվ ներ-գրավվածությունն է Ղարաբաղում և այդ կառույցների կողմից ԼՂ ընդունումը որպես պետություն": Նա նաև ավելացրեց, որ տարածաշրջանի չճանաչված շատ երկրներ օգտվում են միջազգային խաղաղապահ առաքելություններից, ներգրավված են տարբեր միջազ-գային ծրագրերում, ստանում են աջակցություն, հատկապես վստահության հիմքերի ստեղծման հարցում, որը նվազեցնում է լարվածությունը, ու հաղոր-դակցության մեջ են այլ երկրների հետ: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղը չի օգտվում նման աջակ-ցությունից: Այն տարածաշրջանի միակ երկիրն է, ուր դեռևս չի այցելել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Սեմնեբիի մաս-նակցությամբ վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած Ղարաբաղի հարցին նվիրված խորհրդաժողովին, ՀԲԸՄ Եվրոպայի ծավալած գործունեության շնորհիվ, մասնակցել է նաև ԼՂ պատվիրակությունը: Եվրոպայում ՀԲԸՄ-ի արշավն ուղղված է հորդորելու Եվրամիությանը մարդասիրական և տնտեսական օժանդակություն ցուցաբերել ԼՂ-ին, ինչպես նաև կոչ անելու ԵՄ-ին` թույլ տալ իր պաշտոնյաներին այցելել ԼՂ: "Եվրոպական կառույցները, մանավանդ Եվրամիությունը, լավատեղյակ չեն Ղարաբաղի հիմնահարցին: Այստեղ մենք անելիքներ ունենք, մինչդեռ ադրբեջանական լոբբին այս հակամարտության վերաբերյալ ակտիվ աշխատանք է տանում` եվրոպական հեղինակավոր կառույցներին իր տեսանկյունից ներկայացնելով խնդիրը",-ասաց Ալեքսի Գյովջյանը: Անդրադառնալով օրեր առաջ Եվրա-խորհրդարանի ընդունած բանաձևին` Ալեքսի Գյովջյանը հայտնեց, որ ԼՂ մասով այն ընդունելի չէ, սակայն պետք է նկատել, որ եվրոպական կառույցներն առաջին անգամ հաշվի են առել ԼՂ-ն` որպես միավոր, առաջին անգամ եվրոպական քաղաքական կառույցների մակարդակով խոսվում է ԼՂ ժողովրդի և խնդրի մասին: "Մեր առաջիկա ծրագրերում ներառել ենք ԵՄ կառույցների ներկայացուցիչների հաղորդակցումը ԼՂ իշխանու-թյունների և ժողովրդի հետ: Եթե ԵՄ-ն խոսում է ԼՂ-ի մասին, ուրեմն նրա ներկայացուցիչները պետք է այցելեն այդ երկիր և ծանոթանան տիրող իրավիճակին տեղում",-ասաց նա: ՀԲԸՄ Եվրոպայի կատարած աշխատանքներից Գյովջյանն առանձնացրեց ԼՂ իշխանության ներկայացուցիչների այցը Բրյուսել և նրանց հանդիպումը Եվրոհանձնաժողովի հետ: Խոսելով Փարիզի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի խորհրդի անդամ իր ընտրվելու մասին` Գյովջյանն ասաց, որ իր գործունեությունն ուղղված է լինելու Հայաստանի և այդ տարածաշրջանի միջև տարբեր ոլորտներում համագործակցություն ստեղծելուն: Իլ դը Ֆրանսը կարևոր նշանակության շրջան է 8 մլրդ. եվրո տարեկան բյուջեով և 15 միլիոն բնակչությամբ: "Ես գործելու եմ որպես Ֆրանսիայի քաղաքացի, սակայն հայկական արմատներին հավատարիմ մնալով",-ասաց Գյովջյանը: Այդ համագործակցությունը ներառելու է նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Համագոր-ծակցության ծրագրեր են մշակվում նաև պաշտ-պանության ոլորտում: ՀԲԸՄ Եվրոպայի խորհրդի անդամ Նիկոլա Դավիթյանն անդրադարձավ ԵՄ-ում ԼՂ հարցով տեղի ունեցող ոչ այնքան բարենպաստ գործընթացներին: "Այստեղ մեղա-վորություն ունի նաև հայկական սփյուռքը, որը պետք է աշխատանքներ տանի, որպեսզի ԵՄ-ն, ինչպես Հարա-վային Օսիայի, Աբխազիայի կամ Կոսովոյի դեպքում, օժանդակի նաև ԼՂ-ին: Այսօր ԵՄ-ն չի օժանդակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Մեր պարտքն է հնարավորինս մոտիկից ծանոթացնել եվրոպական կառույցների ներկայացուցիչներին Ղարա-բաղի հետ` ակնկալելով դրական լուծումներ",- ասաց նա: Նիկոլա Դավիթյանը խոսեց նաև ՀԲԸՄ Եվրոպայի "Կորիզ" ծրագրի մասին:

 

 

Տեսանյութ

 

end faq