Articles

ՀԲԸՄ-ՀԵԸ ԲԵՅՐՈՒԹԻ "ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ" ԹԱՏԵՐԱԽՄԲԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարության “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի շրջանակներում Հայաստանում հյուրախաղերով հանդես եկավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդաց Ընկերակցության (ՀԵԸ) Բեյրութի “Վահրամ Փափազյան” թատերախումբը: Հուլիսի 4-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լեփլեցուն դահլիճում ներկայացվեց Պարոնյանի “Շողոքորթը”` բեմադրությամբ թատերա-խմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստա-կավոր գործիչ, պրոֆ. Երվանդ Ղազանչյանի: Ներկայացման ավարտին “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամի նախագահ Թամարա Պողոսյանը ողջունեց “Վահրամ Փափազյան” թատերախմբին, որի ատե-նապետ Տրդատ Ավետիքյանն իր հերթին ՀԲԸ Միության, ՀԵԸ-ի և թատերախմբի վարչության անունից շնորհակալություն հայտնեց հայրենի բեմում իրենց նման պատվի արժանացնելու և ջերմորեն ողջունելու համար: “Մեր թատերախումբն այսօր հպարտ է, որ նշում է իր հիմնադրման 50-ամյակը և այն կիսում հայրենի ժողովրդի, հայրենի արվեստի ու մշակույթի արժեքավոր ներկայացուցիչների հետ”, ասաց Տրդատ Ավետիքյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաև պրոֆեսոր Եր-վանդ Ղազանչյանին, որը 10 տարի շարունակ ղեկավարում է թատերախումբը, և հուշանվերներ հանձնեց “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամին և Հ. Պարոնյանի անվան թատրոնին: ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նախարարության բարձրագույն Ոսկե մեդալներ հանձնեց Տրդատ Ավետիքյանին` Հայաստան-Սփյուռք թատերական մշակութային կապերի ամրապնդման գործում նշա-նակալի ավանդի համար: Ոսկե մեդալի արժանացան նաև թատերախմբի երկարամյա բեմական վաստակ ունեցող դերասան Մանուել Մարգարյանը և դեկորատոր Մաթեոս Ավագյանը: Մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրվեց թատերախմբի ատենա-դպրուհի Մարո Թելվիզյանը: Շարունակելով ելույթները Հայաստանում` հուլիսի 8-ին “Վահրամ Փափազյան” թատերախումբը հանդես եկավ հայ թատրոնի մայրաքաղաք Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում դարձյալ բեմ հանելով “Շողոքորթը”: Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արտաշատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, այլ պաշտոնյաներ ու հանդիսականներ: Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն ընդգծեց, որ թատերախումբն Արտաշատում է գտնվում Հովիկ Աբրահամյանի հրավերով: Ի նշան երախտիքի, թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը Հովիկ Աբրահամյանին հանձնեց հուշանվեր և իր հիացմունքը հայտնեց հայրենի հանդիսատեսի ջերմ ու ոգևորված ընդունելության վերաբերյալ: Ինչպես նախորդ ներ-կայացումների ժամանակ Արտաշատում էլ փափազ-յանցիներն արժանացան ծափերի ու ծաղկեփնջերի: Նրանց դերակատարությունը բարձր գնահատվեց հայաստանցի հանդիսատեսի կողմից: Դերասաններ Մա-նուել Մարգարյանը, Հարութ Թորոսյանը, Արփի Ավետիքյանը, Հարութ Մանուկյանը, Հովակիմ Քե-շիշյանը, Վարյա Բուռնազյանը, Վարդան Մկրտիչյանը, Սաքո Օհանյանն ու Հովիկ Գաթրջյանը ցուցաբերեցին բեմական բարձր վարպետություն ու արժանացան բոլորի հիացմունքին ու գովեստին: Հյուրախաղերի օրերին ՀԲԸՄ-ՀԵԸ “Վահրամ Փափազ-յան” թատերախմբի անդամներն հանդիպեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, հյուրընկալվեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուց-չությունում, ինչպես նաև այցելեցին տեսարժան վայրեր: “Վահրամ Փափազյան” թատերախումբը հիմնվել է 1959-ին: Այն իր խաղացանկում ունի ավելի քան 200 ներկայացում և Հայաստանում է արդեն 3-րդ անգամ (1972, 2008): Տարբեր ժամանակներում թատե-րախմբի գեղարվեստական ղեկավարներ են եղել սփյուռքահայ հայտնի արվեստագետներ Պերճ Ֆազլյանը, Գրիգոր Սաթամյանը, Վաչե Ատրունին:

 

 

Տեսանյութ

 

end faq