Articles

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Հունիսի 18-ից հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան այցելեցին ՀԲԸՄ Կալիֆորնիայի (Քանոգա փարկ) Մանուկյան-Դեմիրճյան, Փասադենայի Վաչե և Թամար Մանուկյան, ինչպես նաև Աթենքի Արթաքի Գալփակյան վարժարանների սաները: Միության Կալիֆորնիայի վարժարանների սաներն այցելեցին Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան, Խոր Վիրապ, Նորավանք, Գառնի և Գեղարդավանք, Հաղարծին, Սևան, Սանահին, Սարդարապատ, Զվարթնոց, Ծաղկաձոր, Գյումրի և Ամբերդ, մասնակցեցին հանրօգուտ աշխատանքների: Վարժարանների սաներն այցելեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շրջեցին Մայր Աթոռի թանգարանում: Հունիսի 30-ին նրանք հյուրընկալվեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում, որտեղ ծանոթացան նաև ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի գործունեությանը: Նույն օրը երեկոյան նրանք ներկա գտնվեցին ՀԲԸՄ-Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդյաց տան սաների գեղարվեստական խմբերի համերգին: ՀԲԸ Միության Աթենքի Արթաքի Գալփակյան վարժարանի սաները Հայաստան էին ժամանել ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած “Արի տուն” ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջապտույտների ու միջոցառումների կողքին վարժարանի սաներն այցելեցին նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, ծանոթացան նրա գործունեությանն ու Հայաստանում իրականացվող ծրագրերին: