Articles

ՀԲԸՄ-Ն ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

“Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի շրջանակներում օգոստոսի 15-23-ը Երևանում տեղի ունեցավ շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադան: ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ անցկացված օլիմպիադային մասնակցեցին շուրջ քառասուն բարձր վարկանիշային կարգ ունեցող հայ շախմատիստներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից: Շախմատի համահայկական օլիմպիադան Հայաստան էր բերել ամենաինտելեկտուալ սպորտաձևի հայազգի ներկայացուցիչներին, որոնցից շատերն առաջին անգամ էին Հայաստանում: Օլիմպիադայի հովանավորներն էին Հայաստանում ֆրանսիացիների միության նախագահ Ռայմոնդ Յեզեգելյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և “Արմավիա” ավիաընկերությունը: Օլիմպիադայի մրցանակային ֆոնդը` 22,000 ԱՄՆ դոլար, ամբողջությամբ տրամադրել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Օլիմպիադային իրենց մասնակցությունը բերեցին սփյուռքի 7, հայաստանյան 2 և Արցախի 1 թիմեր (ընդ.` 10 թիմ): Թիմերը կազմվել էին տարա-ծաշրջանային սկզբունքով. Ռուսաստանի Դաշնություն` 2, ԱՊՀ` 1, Եվրոպա` 1, Մերձավոր և Միջին Արևելք` 1, Հյուսիսային Ամերիկա` 1, Հարավային Ամերիկա` 1, Արցախ` 1, Հայաստան` 2: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին բարձր վարկանիշային կարգ ունեցող 4 շախմատիստ: Երևանի թիմը գլխավորում էր Տիգրան Պետրոսյանը: Օլիմպիադայի բացման հադնիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 14-ին Հայաստանի շախմատի ակադեմիայի բակում` մասնակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, ՀՀ շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանի: Օլիմպիադայի անցկացումը նոր ազդակ հանդիսացավ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և լուրջ խթան` հայ երիտասարդության շրջանում շախմատը ներկայացնելու, Հայաստանի շախմատային ավանդույթները տարածելու, շախմատի օգնությամբ Հայաստան-Սփյուռք մարզական-երիտասարդական կա-պերի զարգացման համար: Այն հնարավորություն տվեց նաև աշխարհի 12 երկրներից Հայաստան ժամանած շախմատիստների մրցել միմյանց հետ` շախմատային գերտերություն համարվող իրենց Հայրենիքում: Օլիմպիադայի փակման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 23-ին Հայաստանի շախմատի ակա-դեմիայում, որի ժամանակ ամփոփվեցին մրցաշարի արդյունքները, հայտնի դարձան հաղթողների անուններն ու տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Թիմային հաշվարկով համահայկական առաջին օլիմպիադայի հաղթողներ ճանաչվեցին Եվրոպայի թիմը (III մրցանակ, 2000 ԱՄՆ դոլար), Երևանի թիմը (II-րդ մրցանակ, 2400 ԱՄՆ դոլար), և ԱՊՀ թիմը (I մրցանակ, 3000 ԱՄՆ դոլար): Անհատական հաշվարկով օլիմպիադայի հաղթողներն էին. տղամարդկանց մրցույթում` Գրիգոր Սևակ Մխի-թարյանը (Բրազիլիա, III մրցանակ), Տիգրան Պետրոս-յանը (Երևան, II մրցանակ), և Պողոս Նահապետյանը (Ռուսաստան, I մրցանակ) կանանց մրցույթում` Կատերինա Ռոհոնյանը (ԱՄՆ) և Սիրանուշ Անդրիասյանը (Էջմիածին) կիսեցին III մրցանակը, Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ, II մրցանակ), և Դիանա Արությունովան (Ուկրաինա, I մրցանակ): Բոլոր մրցանակակիրներն ՀԲԸՄ-ի կողմից արժանացան դրամական պարգևների: Շախմատի համահայկական օլիմպիադայի մասնակից-ներից մի քանիսը լրացրեցին միջազգային նորմաներ, մասնավորապես Տաթև Աբրահամյանը կանանց գրոսմայստերի, Դիանա Հարությունյանը տղամարդկանց միջազգային վարպետի, Պողոս Նահապետյանը, Մանուել Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը միջազգային վարպետի նորմաներ: ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանի շախմատի ակադեմիան շնորհակալագրեր, պատվոգրեր և մեդալներ հանձնեցին օլիմպիադայի կազմակեր-պիչներին և հովանավորներին: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն արդեն չորս տարի անընդմեջ համագործակցում է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի հետ` հովանավորելով շախմատի հանրապետական համա-դպրոցական ամենամյա մրցաշարը:

 

 

Տեսանյութ

 

end faq