Articles

Հ.Բ.Ը.Մ. - Ի "ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ" 2010 Թ. ԾՐԱԳԻՐՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵՑ

ՀԲԸ Միության երիտասարդական ծրագրերում իր առանձնահատուկ տեղն ունի նաև «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը, որն ամեն տարի համախմբում է 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների, որոնք անմոռանալի օրեր են անցկացնում հայրենիքում: Արդեն յոթերորդ տարին անընդմեջ, օգոստոսի 7-26-ը, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Անգլիայից, Հունաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից 31 երիտասարդներ մասնակցեցին ծրագրին, որը վարում էր Հայաստանում սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանը: Ս.Էջմիածին, Սարդարապատ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մատենադարան, Գառնի, Գեղարդ, Սևան, Վազգենյան դպրեվանք, Խոր վիրապ, Նորավանք, Գորիս և Արցախ այցելութիւններից զատ, երիտասարդները բարձրացան Արագած: Արցախում երիտասարդները նոր գրքերով համալրեցին Ստեփանակերտի Մանկական հանրային գրադարանի օտարալեզու գրականության տաղավարը, որը հիմնվել էր «Բացահայտի'ր Հայաստանը» ծրագրի 2009թ.-ի մասնակիցների կողմից: Ծրագրի շրջանակներում երիտասարդները մասնակցեցին նաև հանրօգուտ աշխատաքների: Համագործակցելով Fuller կազմակերպության հետ, նրանք Արմավիրի և Լոռու մարզերում մասնակցեցին բնակարանների վերանորոգության աշխատանքներին: օգոստոսի 13-ին երիտասարդները ճաշ մատուցեցին Ս. Էջմիածին-ՀԲԸՄ բարեգործական ճաշարանում: Երիտասրադներն Արցախում ու Հայաստանում ծանոթացան ՀԲԸՄիության տարբեր ծրագրերին, ինչպես նաև այցելեցին Ս. Էջմիածին-ՀԲԸՄ Հայորդյաց տուն: Երիտասաևդները այցելեցին նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, ծանոթացան ՀԲԸՄ Հայկական համացանցային համալսարանի գործունեությանը: Օգոստոսի 10-ին երիտասասրդներին ընդունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը զրույց ունեցավ նրանց հետ, պատասխանելով նաև նրանց հարցերին:

 

 

Տեսանյութ

 

end faq